Հայաստանն ու Ռուսաստանը նոր պայմանագիր կստորագրեն Երևանում Ռուս-հայկական համալսարանի պայմանների և գործունեության վերաբերյալ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստում։
Համաձայնագիրը, որի հիման վրա գործում է համալսարանը, ստորագրվել է 1997 թվականի օգոստոսին և վերջնական տեսքի է բերվել 2003 թվականի ապրիլին։ Նոր համաձայնագրի ստորագրման նպատակն է բարձրացնել բուհի կառավարման, կրթական և հետազոտական գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գործընթացները համապատասխանեցնել Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությանը։ Փաստաթղթում նշվում է, որ համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը թելադրված է նրանով, որ ռուսաց լեզվի դերն ու տեղը Հայաստանում որոշվում են պատմական գործոններով, և ռուսաց լեզուն անհրաժեշտ է մշակութային կապերը պահպանելու և համակողմանի համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև շրջանավարտների կողմից ռուսաց լեզվի գերազանց իմացության համար: Նոր համաձայնագրով ավելի հստակորեն կամրագրվեն բուհի ղեկավարության սկզբունքային մոտեցումները, Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրո