Найти тему
Հայաստանն այսօր

Բռնցքամարտի կրտսեր տարիքի ԵԱ․ 4 հայ մարզիկ հաղթանակ է գրանցել

Օգոստոսի 3-ին Բոսնիա և Հերցեգովինայում մեկնարկած բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը 4 հայ մարզիկ հաղթանակ է գրանցել, հայտնում ենՀայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 46 կգ քաշային Նարեկ Մխիթարյանը, 57 կգ քաշային Էլբրուս Բոզինյանը, 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Ռոբերտ Եղշատյանը։

Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 363 մարզիկ։ Հայաստանը ներկայացնում են 13 տղա և 3 աղջիկ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում