Найти в Дзене
russdomverevan

«Որպեսզի ազատությունը ամենաթողությունչդառնա, մեզանից յուրաքանչյուրը ներսում պետք է բարոյական օրենք ունենա»

Երիտասարդ սերնդի դաստիարակության հրատապխնդիրների և ավանդույթների պահպանմանգործում եկեղեցու դերի մասին զրուցել ենք Պոդոլսկիև Լյուբերցիի արքեպիսկոպոս, Ռուս ուղղափառեկեղեցու Հայաստանի և Երևանի թեմիժամանակավոր առաջնորդ Աքսիի հետ։  Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում Եկեղեցիներիտասարդների շրջանում քրիստոնեականարժեքների տարածման գործում։  Կարծում եմ, որ եկեղեցու դերը հենցհասարակության մեջ և քրիստոնեական արժեքներիտարածումն, և դրանց ճշմարտացիությանապացուցումն է։ Ես անկեղծ ուրախանում եմ նրահամար, որ ավելի ու ավելի շատ երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ են տաճար գալիս։ Երիտասարդությունը ներքին որոնումների տարիք է, և փառք Աստծո, որ նրանք իրենց հենց տաճարումեն գտնում, զգում են Աստծո և հավատացյալհասակակիցների հետ շփման կարևորությունը։ Իհարկե, ժամանակակից երիտասարդի համար, հատկապես, եթե նա նոր է սկսում եկեղեցականճանապարհը, դժվար է հասկանալ երկրպագությանլեզուն։ Եվ մեր խնդիրն է տաճարում երիտասարդիներկայությունը դարձնել գրավիչ, հետաքրքիր և օգտակար։ Ես կարևոր եմ համարումերիտասարդների հետ հոգևորականների

Երիտասարդ սերնդի դաստիարակության հրատապխնդիրների և ավանդույթների պահպանմանգործում եկեղեցու դերի մասին զրուցել ենք Պոդոլսկիև Լյուբերցիի արքեպիսկոպոս, Ռուս ուղղափառեկեղեցու Հայաստանի և Երևանի թեմիժամանակավոր առաջնորդ Աքսիի հետ։ 

Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է խաղում Եկեղեցիներիտասարդների շրջանում քրիստոնեականարժեքների տարածման գործում։ 

Կարծում եմ, որ եկեղեցու դերը հենցհասարակության մեջ և քրիստոնեական արժեքներիտարածումն, և դրանց ճշմարտացիությանապացուցումն է։ Ես անկեղծ ուրախանում եմ նրահամար, որ ավելի ու ավելի շատ երեխաներ, դեռահասներ և երիտասարդներ են տաճար գալիս։ Երիտասարդությունը ներքին որոնումների տարիք է, և փառք Աստծո, որ նրանք իրենց հենց տաճարումեն գտնում, զգում են Աստծո և հավատացյալհասակակիցների հետ շփման կարևորությունը։ Իհարկե, ժամանակակից երիտասարդի համար, հատկապես, եթե նա նոր է սկսում եկեղեցականճանապարհը, դժվար է հասկանալ երկրպագությանլեզուն։ Եվ մեր խնդիրն է տաճարում երիտասարդիներկայությունը դարձնել գրավիչ, հետաքրքիր և օգտակար։ Ես կարևոր եմ համարումերիտասարդների հետ հոգևորականներիպարբերական հանդիպումները, առաջին հերթիննրանց հետ, ովքեր եկեղեցու պատերից դուրս ենգտնվում։ Եթե քահանան երիտասարդների հետշփման մեջ բաց է և ընկերասեր, կարող է հետաքրքիր մատուցել հավատքն ու պատասխանելամենաանհարմար հարցերի, ապազրուցակիցներին հեշտ կլինի կլանել նրա արժեքներըև կիսել նրա համոզմունքները։

Իսկ ինչպե՞ս գտնել երիտասարդների սրտիբանալին։ Ավանդական և հոգևոր արժեքներըպահպանելու համար ինչպե՞ս է եկեղեցինհամագործակցում երիտասարդների հետ։ 

Երիտասարդներին երբեք էլ հատուկ չի եղելկոնֆորմիզմը․ նրանք բարդ հարցեր ենառաջադրում և խոր ու անկեղծ պատասխաններփնտրում։ Եկեղեցին պետք է բաց և երկխոսությանպատրաստ լինի բոլորի, այդ թվում նաևհավատացյալների նոր սերնդի հետ։ Ես ինքս շփվումեմ ավագ դասարանների աշակերտների և ուսանողների հետ, Պոդոլսկի արքեպիսկոպոսությանտարածքում հանդիպում եմ բարձրագույն և միջինուսումնական հաստատությունների սովորողներիհետ։ Երիտասարդները աշխարհայացքային հարցերեն առաջադրում՝ ընտանիքի, երջանկության, կյանքիիմաստի մասին։ Այդպիսի հանդիպումների համարթեմաներ հորինել պետք չէ, կարևոր է խոսել կյանքի, գեղեցկության, երջանկության, միայնակության, անգամ մահվան մասին։ Սակայն միայնխոսակցությունները, բնականաբար, բավարար չեն։ Եկեղեցին մեծ աշխատանքներ է տանումերիտասարդների հետ՝ ստեղծելով թեմական և ծխական երիտասարդական շարժումներ և միություններ, ընդգրկելով նրանց եկեղեցականծառայության բոլոր բնագավառներում և հարմարավետ միջավայր ստեղծելով շփման, աշխատանքի և ընկերության համար։ Եկեղեցուքարոզած հոգևոր արժեքները պետք է բնականեղանակով մտնեն ծխական երիտասարդությանկյանք, առանց դաստիարակության և երիտասարդին ուղղափառ այս կամ այն կանոններև նորմեր ինչ-որ կերպ արհեստականորեն«պարտադրելու» փորձի։ Դա է ցանկացածհավատացյալի սրտի գլխավոր «բանալին»՝ընդունելու, աջակցելու և սեփական օրինակովոգեշնչելու պատրաստակամությունը։ 

Արդյո՞ք այսօր եկեղեցին ազդեցություն ունիերիտասարդի մտածելակերպի ձևավորման վրա։ 

Այսօր եկեղեցին ավելի է ներառված կյանքի բոլորբնագավառներում, քան 20, նույնիսկ 10 տարի առաջ։ Երեխաները և երիտասարդները դպրոցում կամհամալսարանում տեսնում են հոգևորականների և շփվում նրանց հետ, սոց․ ցանցերում հետևում ենքահանաների էջերին։ Հետևաբար, յուրաքանչյուրհոգևորական այսօր հնարավորություն ունի ազդելումատաղ սերնդի ճշմարիտ արժեքների ձևավորմանվրա։ Բայց անհրաժեշտ է, որ մարդն ինքը ցանկանաինչ-որ բան իմանալ և հասկանալ։ Որոշհոգևորականներ անձնական բլոգեր են վարում, որոնք շատ տարածված են նաև երիտասարդներիշրջանում։ Բայց խոսել այն մասին, որ ցանկացածերիտասարդ կարող է ինչ-որ բան նայել և անմիջապես դառնալ ուղղափառ մշակույթի կրող, հնարավոր չէ։ Եկեղեցին նույնիսկ այդպիսինպատակ էլ չունի։ Ուղղափառությունը մարդունազատություն է տալիս։ Բայց որպեսզիազատությունը ամենաթողություն չդառնա, մեզանիցյուրաքանչյուրը ներսում պետք է բարոյական օրենքունենա։ Եթե այն չկա, ոչ մի արտաքինսահմանափակում մարդուն չի կանգնեցնի։ Իսկառանց կամքի և մարդու ցանկության այդ օրենքիձևավորումը անհնար է։ 

Ժամանակակից աշխարհը երիտասարդությանը մեծքանակությամբ հաճույքներ, զվարճանքներ, հարմարավետություն, ինչպես նաև զարգացման, ինքնաճանաչման և ինքնադրսևորմանհնարավորություններ է առաջարկում։ Մենք՝ հոգևորականներս, փորձում ենք հուշելերիտասարդներին, որ կյանքում մեծ հաջողությանկարող է հասնել նա, ում համար քրիստոնեականարժեքները ուղղակի խոսքեր չեն։ Քրիստոնեությունըմեզ կոչ է անում մեր կրքերից ու ցանկություններիցվեր լինել, կարողանալ վերահսկել դրանք՝ առանցգայթակղության։ Հենց դա է ազատությունը՝ ճանաչելչափը և ոչնչից կախված չլինել։ Իսկ եկեղեցուերիտասարդության համալրվող շարքերը խոսում ենայն մասին, որ մեզ հավատում են։ 

-2

Ինչպե՞ս է եկեղեցին պայքարում աղավաղվածարժեքների դեմ, որոնք այսօր քարոզվում ենհասարակության մեջ և երիտասարդությանշրջանում։ 

Մենք գիտեք, որ մեղքը հաճախ գեղեցիկփաթեթավորում է ունենում։ Երիտասարդություննայսօր ուժեղ տեղեկատվական ճնշման է ենթարկվում և միշտ չէ, որ կարողանում է ինքնուրույնհասկանալ, որ իրական և հավիտենականարժեքները փոխարինվում են կեղծով և անցողիկով։ Մենք՝ հոգևորականներս, այնքան անուղղելիդժբախտություն ենք տեսնում, բայց ստիպված ենքընդունել, որ շատ հաճախ դրա մեղավորը հենց ինքըմարդն է՝ նրա անգիտակից գործողությունները, ամենաթողության զգացողությունը և բարոյականօրենքի բացակայությունը։ Երիտասարդներին այսամենից կարելի է զերծ պահել այն ժամանակ, երբնրանք քրիստոնեկան կյանքի բարի օրինակ ունեն և այլընտրանք այն ամենին, ինչ կործանում է մերանձն ու առողջությունը։ Երիտասարդների հետաշխատնքում եկեղեցին մեծ ուշադրություն է դարձնում և առողջ ապրելակերպին, և ներքինհակասությունների լուծմանը, և ամուր ընտանիքիստեղծմանը։ Կազմակերպվում են բազմաթիվփառատոններ, մրցույթներ, հանրահավաքներ, հեծանվային զբոսանքներ և ռաֆթինգ, տուրիստական ուղևորություններ և ուխտագնացություններ, ընտանիքի համարհամատեղ աղոթներ։ Այդ միջոցառումներիմասնակից կարող է դառնալ ցանկացածը, նույնիսկնա, ով երբեք եկեղեցում չի եղել։ Անկեղծ հույս ունեմ, որ այն երիտսարդները, ում մեր խոսքերն ուգործողությունները դեռ չեն համոզել, կյանքի դժվարպահին կհիշեն Աստծո մասին և կփորձեն ապրելքրիստոնեական օրենքներով։