Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը ցածր է, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև` սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ»,- ասված է ԱՆ հրապարակման մեջ։ ԱՆ-ից տեղեկացրել են, որը հիվանդությունը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելու հետևանքով, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով: «Գաղտնի շրջանը 5-21 օր է, ախտանշաններ են՝ տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջան
Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել․ ԱՆ
16 августа 202416 авг 2024
1 мин