Найти тему
Հայաստանն այսօր

ԶԼՄ-ն տեղեկացել է Մակրոնի՝ Հայաստան հնարավոր այցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է Հայաստան այցելի սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ այս օրերին քննարկվում են նրա այցի մանրամասները:

«Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ, ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նա նպատակ ունի ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է»,- հայտնում է լրատվամիջոցը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մակրոնին հրավիրել էր Հայաստան՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին: Համերգը նախատեսված է սեպտեմբերին:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում