Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ օգոստոսի 13-ին Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել էր հանրային առողջության արտակարգ դրություն՝ համաճարակի բռնկման պատճառով։ «Արտակարգ իրավիճակների կառավարման կոմիտեն այսօր ինձ խորհուրդ է տվել, որ այն, ինչ տեղի է ունենում, միջազգային անհանգստություն պատճառող հանրային առողջության արտակարգ իրավիճակ է: Ես ընդունել եմ այդ խորհուրդը»,- ասել է Գեբրեյեսուսը: Նրա խոսքով՝ 2023 թվականին հիվանդության գրանցված դեպքերն զգալիորեն աճել են, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը․ գրանցվել է ավելի քան 14 հազար դեպք, որից 524-ը՝ մահացու ելքով։ «Կոնգոյի արևելյան Դեմոկրատական Հանրապետությունում «կապիկի ծաղիկի» նոր տարբերակի հայտնաբերումն ու արագ տարածումը, դրա հայտնաբերումը հարևան երկրներում և հետագա տարածման հնարավորությունն Ա
ԱՀԿ-ն «կապիկի ծաղիկ» համաճարակը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ
15 августа 202415 авг 2024
1 мин