Արցախի խորհրդարանական «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը արցախյան քաղաքական ուժերին առաջարկել է ՀՀ ընտրություններին մասնակցել միասնական ճակատով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Թերթի տեղեկություններով՝ Բաբայանի և արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են։ «Բաբայանը հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ։ Նա առաջարկում է ձևավորել արցախցիների դաշինք ու մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին՝ լսելի դարձնելու արցախցիների թե՛ սոցիալական, թե՛ Արցախ վերադարձի հետ կապված խնդիրները»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ ԱՀ ԱԺ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները Բաբայանի հետ վերջին հանդիպմանը չեն համաձայնել միասնական ճակատով ընտրություններին մասնակցելու առաջարկի հետ։ «Նրանք նշել են, որ Հայաստանում խտրական տարանջատում կա` արցախցիներ-հայաստանցիներ մասով, և հիմա եթե գնան այդ ճանապարհով, ներքին թշնամանքն ավելի են խորացնելու։ Բաբայանին նաև հիշեցրել են