Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում խցանումից դուրս են բերել մոտ 80 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա, հայտնել է Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 14:02-ին, բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով խցանում է առաջացել։ Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել երթևեկելի հատվածից, որից հետո երթևեկությունը վերականգնվել է: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Փրկարարները Սյունիքի մարզում խցանումից դուրս են բերել մոտ 130 ավտոմեքենա
2 августа 20242 авг 2024
1
~1 мин