Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Նոան» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում

«Նոան» դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Արտագնա խաղը Մալթայի «Սլիեմայի» հետ ավարտվել է 0։0 հաշվով։ Երևանում 7։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ հայկական ակումբը կխաղա մրցաշարի որակավորման 3-րդ փուլում, որտեղ մրցակիցը կլինի հունական ԱԵԿ-ը։

Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ էին դուրս եկել նաև հայկական «Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» թիմերը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում