ԱՄՆ վարչակազմը «խիստ մտահոգված է», որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը, ինչպես նաև խաթարել պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները Գազայի հատվածում, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը նշում է, որ Հանիան սպանվել է հուլիսի 30-ի երեկոյան Թեհրանի կառավարական հյուրերի նստավայրում։ Ավելի վաղ նա ժամանել էր Իրանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությանը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ հրթիռը հարվածել է ննջասենյակին, որտեղ գտնվում էր Հանիան։ ՀԱՄԱՍ-ը և Իրանը մեղադրել են Իսրայելին Հանիայի սպանության համար և հայտարարել են, որ պատասխան գործողությունների են դիմելու: Վարչապետի աշխատակազմը և Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից: Axios-ը գրում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ Թեհրանում սպանությունը կարող է շատ ավելի դժվարացնել տարածաշրջանային պատերազմ
ԱՄՆ-ն անհանգստացած է Թեհրանում Հանիայի սպանությունից հետո տարածաշրջանային պատերազմի հնարավոր վտանգով․ Axios
1 августа 20241 авг 2024
2 мин