«Փյունիկը» Երևանում 3-1 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» թիմին և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ, հայտնում էArmsport.am-ը։ Հայաստանի չեմպիոնի թիմի կազմում հաշիվը բացել է Դեբլեն, իսկ 45-ին Կովալենկոն կրկնապատկել է այն։ Առաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին մրցակցի կազմում հաշիվը կրճատել է Իբրաիմին։ Լրացուցիչ ավելացված 6-րդ րոպեի ժամանակ Կովալենկոն դուբլ է ձևակերպել։ Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1-2 հաշվով։ Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» պարտվել էր Մինսկի «Դինամոյին» և պայքարը շարունակում է Կոնֆերենցիաների լիգայում։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
«Փյունիկը» հաղթել է «Ստրուգային» և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլ
31 июля 202431 июл 2024
~1 мин