Քննչական կոմիտեն հայտնել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ 3 անձի ձերբակալման մասին։ Գերատեսչությունը նաև մանրամասներ է հայտնել Առինջ գյուղում հուլիսի 29-ին ինքնաձիգներով կրակոցներ հնչեցնելու գործի մասին, որի հետևանքով վիրավորվել են գյուղի երկու բնակիչներ՝ Ս․Ա․-ն և Վ․Բ․-ն, նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են բուժհաստատություններ։ Ըստ ՔԿ-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ծագել Առինջի բնակիչներ Ա․Բ․-ի և Ս․Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա․Բ․-ի, այնուհետև՝ նրա տան ուղղությամբ՝ մարմնական վնասվածք պատճառելով վերջինիս եղբայր Վ.Բ․-ին։ «Տանը գտնվող նրանց հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որում գտնվել է Ս․Ա․-ն, ինչի հետևանքով վերջինս ևս ստացել է մարմնական վնասվածքներ և ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց»,-
Կոտայքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության գործով Առինջի երեք բնակիչ է ձերբակալվել․ ՔԿ
31 июля 202431 июл 2024
1
1 мин