Թեհրանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու իրենց հանձնառությունը, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ «Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։ Իր հերթին Փեզեշքիանին վերահաստատել է նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»,- ասել է նա: Նախագահը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերություն
Փաշինյանն ու Փեզեշքիանին կարևորել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացումը
30 июля 202430 июл 2024
1 мин