Եմենի հուսիթների «Անսար Ալլահ» շարժումն Իսրայելին «առանց կարմիր գծերի» հատուցմամբ է սպառնացել, գրում է РБК-ն։ Շարժումն այդ մասին հայտարարել է Հոդեյդա նավահանգստային քաղաքին հասցված հարվածինի պատասխան։ Հուսիթների ներկայացուցիչ Մոհամեդ Աբդուլ Սալամը Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ շարժումը ոչ մի կարմիր գիծ չի պահպանելու: «Բոլոր զգայուն հաստատությունները բոլոր մակարդակներում մեզ համար թիրախ կդառնան»,- ասել է նա։ Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը РБК-ին ասել է, որ հետագա էսկալացիայից պարզ կդառնա, թե ինչպիսին կլինի հուսիթների խոստացած հատուցման ակտը։ Նրա կարծիքով՝ դա կհանգեցնի հարաբերությունների լարվածության աճին ոչ այնքան Իսրայելի, որքան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ, որոնք նույնպես պարբերաբար հարվածներ են հասցնում Եմենում հուսիթների դիրքերին։ «Հեռանկարում հետագա էսկալացիան կարող է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և նրա գործընկերներին մղել տարածաշրջանում ավելի լայնածավալ գործողությունների։ Հնարավոր է, որ նրանք դադարեն սահմանափակվել միայն օդային
Հուսիթներն Իսրայելին «առանց կարմիր գծերի» հատուցմամբ են սպառնացել
24 июля 202424 июл 2024
1 мин