Найти в Дзене
Հայաստանն այսօր

Եվրոպայի hամալսարանական խաղեր․ հայ մարզիկները մեդալներ են նվաճել

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող, մարզիկ Դավիթ Թորոսյանը թաեքվոնդոյի և համալսարանի շախմատի թիմը Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) մրցումներում բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Թորոսյանը հաղթել է պորտուգալացի և անգլիացի մարզիկներին։ Շախմատի թիմից բրոնզե մեդալակիրներ են դարձել գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Արտյոմ Մանուկյանը։

Խաղերի պարա սեղանի թենիս մրցաձևում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գևորգ Բեգլարյանը, հավելել են ԿԳՄՍՆ-ից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում