Найти тему
Հայաստանն այսօր

Ոսկեհասկ գյուղում շան հարձակումից քաղաքացիներ են տուժել․ երեխայի վիճակը ծանր է․ ԶԼՄ

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շան հարձակումից քաղաքացիներ են տուժել, իսկ 4-ամյա երեխայի վիճակը ծանր է, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։

Կայքի տեղեկություններով՝ երեխայի գիտակցությունը տեղն է, մյուս վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում