ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը չի մեկնաբանել Երևանի Դավթաշեն թաղամասում ուժայինների կողմից ավտոմեքենաների ստուգումներ իրականացելու մասին տեղեկությունը։
Armenia Today-ի թղթակիցը հայտնում է, որ Դավթաշենի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկում իրավապահները, այդ թվում՝ ոստիկանության հատուկ ջոկատայինները, մեքենաներ են կանգնեցնում և ստուգում։
Ոստիկանության լրատվական ծառայությունից չեն հստակեցրել՝ արդյո՞ք ուժողացված ծառայություն են իրականացնում, թե ոչ։ Գերատեսչությունը խոստացել է անհրաժեշտության դեպքում հրապարակման ենթակա ինֆորմացիան կհրապարակել։
Հուլիսի 12-ին ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացրել Երևանի կենտրոնում։ Armenia Today-ը տեսանյութ էր հրապարակել՝ Երևանում ուժայինների կողմից երկու քաղաքացու բերման ենթարկելու կադրերով։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում