Найти тему
Հայաստանն այսօր

Երևանում գարեջրի փառատոն կանցկացվի

Օգոստոսի 23-25-ը Երևանում կանցկացվի գարեջրի փառատոն։ Եռօրյա փառատոնը տեղի կունենաԶաքյան փողոցում։

«Փառատոնն ստեղծվել է Հայաստանի գարեջրագործական մշակույթին ծանոթացնելու, ինչպես հմուտ, այնպես էլ շուկա նոր մուտք գործող գարեջրագործներին հարթակ տրամադրելու և իրադարձային զբոսաշրջությունը զարգացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըմպելիքի հետ մեկտեղ՝ այցելուները կհամտեսեն գարեջրի խորտիկներ, կմասնակցեն մրցանակներով խաղերին, ինչպես նաև կհանգստանան հատուկ տարածքում։ Փառատոնի օրերը կուղեկցվեն տարբեր խմբերի և կատարողների ելույթներով։ Փառատոնը բաց կլինի 16:00-22:30-ն:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում