Հնդիկ միլիարդատեր, Reliance Industries դիվերսիֆիկացված կոնգլոմերատի հիմնադիր և համասեփականատեր Մուկեշ Ամբանին 300 միլիոնից մինչև 600 միլիոն դոլար է ծախսել որդու հարսանիքի վրա: Միջոցառման արժեքի մասին պաշտոնական տվյալներ չեն հաղորդվում, գրել է Коммерсант-ը։ 29-ամյա Անանտ Ամբանիի հարսանիքը Encore Healthcare-ի ղեկավար Վիրեն Մերչանտի դստեր՝ 29-ամյա Ռադհիկա Մերչանտի հետ տեղի է ունեցել ուրբաթ օրը Մումբայում՝ հազարավոր հյուրերի հետ, որոնցից շատերը կրել են հնդկական լավագույն մոդելավորողների նմուշներ: Հրավիրված հայտնիների թվում էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Թոնի Բլերը, հեռուստահաղորդավարներ Քիմ և Քլոե Քարդաշյանները, ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ամերիկացի ըմբիշ և դերասան Ջոն Սինան և ամերիկացի երգիչ և երաժիշտ Նիք Ջոնասը, հայտնել է CNN-ը։
Համացանցում տարածվել են նաև Քարդաշյան քույրերի՝ ավանդական ինիական սարիներով կադրերը հարսանիքից։ Մարտին զույգի նշանադրության միջոցառումներից մեկում համերգ էր տեղի ունեցել ամերիկացի երգչուհի Ռիհաննայի մասնակցությամբ։ Ոչ պաշտո