Найти тему
Հայաստանն այսօր

Փաշինյանն անակնկալ փոխել է Արագածոտն այցի օրը․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 10-ի ուշ երեկոյան անկանկալ փոխել է պլանները և Արագածոտնի մարզային ղեկավարությանը տեղեկացրել, որ մարզ կայցելի ոչ թե հուլիսի 11-ին, այլ առաջիկա օրերին, հայտնել է «Հրապարակ»-ը։

Թերթը գրել է, որ կոնկրետ օրը վարչապետի աշխատակազմը չի հստակեցրել՝ չբացառելով, որ կգնա այսօր՝ հուլիսի 12-ին կամ վաղը։

Ըստ թերթի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը որոշել է ուժեղացնել ՔՊ տարածքային կառույցները։

«Մինչև վերջերս Ծաղկահովիտ-Ապարան միասնական կառույց էր գործում, այսուհետ առանձին-առանձին երկու խոշորացված համայնքում էլ ՔՊ-ն կառույց կունենա։ Բացի այդ, նախատեսում են ՔՊ-ի տարածքային կառույց բացել՝ կոնկրետ Ալագյազ համայնքում»,- գրել է  թերթը:

Հուլիսի 10-ին թերթը հայտնել էր, որ հուլիսի 13-ին վարչապետը կայցելի Ծաղկահովիտ խոշորացված համայնք, որտեղ որոշ տեղեկություններով՝ մասնակցելու է ասֆալտապատ ճանապարհների բացմանը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում