Найти тему
Հայաստանն այսօր

Ֆրանսիայում հրդեհի հետևանքով այրվել է 11-րդ դարում հիմնադրված Ռուանի տաճարի աշտարակը

Ֆրանսիայում հրդեհի հետևանքով այրվել է 1030 թվականին հիմնադրված Ռուանի գոթական տաճարի աշտարակը, հայտնում է BFMTV-ն։

2016 թվականից տաճարում վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Հրդեհը բռնկվել էր 120 մետր բարձրության վրա գտնվող շինհրապարակում։

Տաճարի այցելուները տարհանվել են, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 70 հրշեջ։ Ռուանի քաղաքապետ Նիկոլաս Մայեր-Ռոսինյոլի խոսքով՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ 

Ռուանի տաճարը գոթական կաթոլիկ եկեղեցի է, որը կառուցվել է 12-16-րդ դարերում։ Նրա բարձրությունը 151 մետր է, այն Ֆրանսիայի ամենաբարձր տաճարն է։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում