Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը, հայտնել է «Ազնավուր» հիմնադրամը։ Հուլիսի 9-ին կայացած բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի դուստր Լիդիա Կասպարյանը: Մեկ ամիս շարունակ՝ մինչև օգոստոսի 9-ը, ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել բացառիկ կադրեր, որոնք որսացել է ֆրանսահայ հայտնի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանն իր ֆոտոխցիկով: 1960 թվականի Ազնավուրի հայտնի համերգը «Ալհամբրա» համերգասրահում, Ազնավուրների առանձնատունը Ֆրանսիայում և ընտանեկան միջավայրը, ընկերական հավաքույթներն ու կուլիսային կյանքը. այս ամենը տեսնելու և ֆիքսելու բացառիկ հնարավորություն ունեին միայն ընտրյալ լուսանկարիչներ: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Շառլ Ազնավուրի հրապարակում բացվել է «Ազնավուրը` Կասպարյանի աչքերով» բացօթյա ֆոտոցուցահանդեսը
12 июля 202412 июл 2024
~1 мин