Найти тему
Հայաստանն այսօր

Հայ-եգիպտական բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում է․ Փաշինյանը՝ Եգիպտոսի նախագահին

Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում։

Նա նշել է, որ փոխադարձ պաշտոնական այցերն ավելի կխորացնեն հարաբերությունները երկու երկրների միջև։

«Վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորաց­ման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- նշել է վարչապետը։

Մարտի 5-ին Փաշինյանի և Աս-Սիսիի հետ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Եգիպտոսը գյուղատնտեսության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության ծրագիր, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել: Փաշինյանը նշել էր առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում