Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հուլիսի 25-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքից։ Նշվում է, որ վարչությունում նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ամփոփագիր են կազմել։ Վարչություն են հրավիրել նաև Հովսեփյանի որդիներին՝ Միսակ, Արմեն, Նարեկ Հովսեփյաններին, կնոջը՝ Աստղիկ Հովսեփյանին, հարսին՝ Մարինա Նուշիկյանին, ինչպես նաև ընտանիքի անդամներ հանդիսացող Նորա Բարսեղյանին, Էդգար Նազարյանին։ Հովսեփյանի վերաբերյալ ուսումնասիրության շրջանակում դատախազությունը ծանուցում է ուղարկել նաև Պրահայում գրանցված «Օմիռա» ՍՊԸ-ին։ «Հետքը» գրել է, որ ընկերությունը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։ ««ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։ Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ, դատախազություն հրավիրված Բարսեղյանն է»,- նշված է հրապարակ
Աղվան Հովսեփյանին ու նրա ընտանիքին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն են հրավիրել
23 июля 202423 июл 2024
1 мин