Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցել է РИА Новости-ն։
Հունգարիայի վարչապետի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի միջև բանակցություններ են տեղի ունեցել օրվա առաջին կեսին Դայոյութայի պետական նստավայրում։
Ավելի վաղ Օրբանն ասել էր, որ Պեկին է ժամանել իր «խաղաղ առաքելության» շրջանակներում։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում