Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք 3․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 7-ին, ժամը 22:05-ին, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սարագյուղ, Բավրա, Թավշուտ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Սարչապետ և Պաղաղբյուր գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում