Դիետոլոգ Ալեքսեյ Կաբանովը պատմել է թե որոնք են թարմ քամած հյութերի դրական և բացասական կողմերը և թվել է այն հիվանդությունները, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Թարմ քամած հյութերում մեծ մասամբ չեն ավելացնում շաքար, նաև նրանց բնական բաղադրությունը կասկածներ չի հարուցում։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը։ Նման հյութը շատ խիտ է և թթվային, հատկապես նարնջի հյութը։ Սոված ժամանակ այն ըմպելը վատ միտք է։ Արդյունքում կարող են սրվել աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, բարձրանա ստամոքսի թթվայնությունը» - նշում է Կաբանովը։ Մասնագետի խոսքերով միրգը ամենաօգտակար սննդատեսակն է միկրոբիոմի համար։ Միրգը մարդուն ապահովում է ոչ միայն ֆրուկտոզ, այլ նաև բջջանյութ։ Այն դանդաղ է մարսվում, ինչը լավ է օրգանիզմի համար։ «Թարմ քամած հյութերի օգտագործումը արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճ է առաջացնում։ Սա շաքարային դիաբետի լուրջ ռիսկ է պարունակում, իսկ այն մարդկանց համար, ով արդեն հիվանդ է՝ շաքարի բարձր մակարդակը անթույլատրելի է», - ասել է բժիշկը։ Կաբանովն ա