Ֆրանսիայում ամփոփվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները, ըստ որի հաղթում է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրորդ տեղում է Էմանուել Մակրոնի գլխավորած «Միասին» դաշինքը, իսկ ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունը երրորդ տեղում է։
Նշվում է, որ ըստ ստացած ձայների, ձախերը խորհրդարանում 577 մանդատից կարող են ստանալ 175-205, «Միասին» դաշինքը՝ 150-175, իսկ աջերը՝ 115–150 մանդատ։
Դաշինքներից ոչ մեկը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ստանում։
Ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ Հունիսի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում էր կայացրել ցրել խորհրդարանի ստորին պալատը՝ Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում