Shamshyan.com-ը հայտնել է այսօր՝ հուլիսի 11-ին, Սյունիքում զորացրված զինծառայողների մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների անունները։
Վթարի մասին տեղեկությունն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն, որ Սյունիքում երկու մարդ է մահացել զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով։
Ըստ կայքի՝ տաքսիի վարորդ Ա. Մնացականյանը և նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Արմեն Մամյանը տեղում մահացել են։
Մյուս ուղևորներ՝ Տավուշի մարզի 20-ամյա բնակիչ Նորայր Դանիելյանը, Շիրակի մարզի 20-ամյա բնակիչներ Ազատ Առաքելյանը, Ռաֆիկ Ոսկանյանը, Սամվել Մամիկոնյանը և Տավուշի մարզի բնակիչ Հայկ Սառիկյանը տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Զանգեզուրի զինվորական հոսպիտալ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում