Ադրբեջանական բանտերից քաղբանտարկյալների ազատումը երկարատև գործընթաց է, որն ԱՄՆ-ից մշտական համագործակցություն կպահանջի, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նա այսպես է մեկնաբանել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ, քաղբանտարկյալների հարցում արդյունքի բացակայությունը։ Պատելը չի հստակեցրել, թե խոսքը միայն ադրբեջանցի՞ գերիների, թե՞ նաև Բաքվում ապօրինաբար ձերբակալված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մասին է։ «Ես ակնկալում եմ, որ պետքարտուղարը, նրա օգնական Օ'Բրայենը և մյուսները կշարունակեն կենտրոնանալ դրա վրա»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլին կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին և «Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։ Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում բանակցություններ էրվարել նաև Ալ
ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակումն անվանել է «երկարատև գործընթաց»
2 июля 20242 июл 2024
1 мин