Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հուլիսի 1-ից սկսել է թռիչքները Երևան-Բուդապեշտ ուղղությամբ, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Թռիչքները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Երևանից Բուդապեշտ թռիչքների գները սկսվում են 44 դոլարից, Բուդապեշտից Երևան թռիչքները՝ 78 դոլարից։ Տոմսերը կարելի է պատվիրել ավիաընկերության կայքում:
2023 թվականի հոկտեմբերի 27-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր Wizz Air-ի հետ կապ հաստատելու մտադրության մասին՝ Բուդապեշտը չվերթերի ցանկում ավելացնելու համար՝ երկրների միջև հաղորդակցությունն ապահովելու համար։ Փետրվարին հայկական օդանավակայանը հայտարարելէր հունիսի 17-ից մայրաքաղաքների միջև թռիչքների մեկնարկի մասին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում