Ռուս պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան հայտնել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Մոսկվա ժամանելու մասին, գրում է «Կոմերսանտը»: Պրոդյուսերը նշել է, որ ռեփերը կարող է համերգ տալ «Լուժնիկի» մարզադաշտում: «Եթե դա տեղի ունենա, 3 օրում 80 հազար տոմս կսպառվի: Նա շատ պայծառ դեմք է, խոսքերն ավելորդ են»,- գրել է Ռուդկովսկայան իր տելեգրամյան ալիքում։ Ավելի ուշ РБК-ն, հղում անելով «Լուժնիկի» մամուլի ծառայությանը, հայտնել է, որ համերգային հարթակն ամերիկացի ռեփերի համերգի անցկացման մասին պայմանագրեր չի կնքել: «Այս պահին «Լուժնիկիում» այս միջոցառման վերաբերյալ կնքված պայմանագրեր չկան»,- հայտնել են մամուլի ծառայությունից: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութ, որում դիզայներ Գոշա Ռուբչինսկին զբոսնում է Մոսկվայում, իբր, Ուեսթի ուղեկցությամբ: Պարբերականը նշում է, որ տեսանյութերից ոչ մեկում չի երևում տղամարդու դեմքը, որին ներկայացնում են որպես Ուեսթ։ Որոշ տելեգրամյան ալիքների տվյալներով՝ Ուեսթը Մոսկվա է ժամանել Ռուբչինսկու ծննդյան օրը։ Նորություններին հետևեք մեր կայ
Ռուդկովսկայան հայտնել Է ռեփեր Քանյե Ուեսթի Մոսկվա ժամանելու մասին
1 июля 20241 июл 2024
~1 мин