Найти тему
Հայաստանն այսօր

Երևանի քաղաքապետարանը զբոսաշրջային մեքենաներից հեռացրել է գովազդային վահանակները

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Կենտրոն վարչական շրջանում կայանված ավտոբուսներից և մեքենաներից հեռացրել են, զբոսաշրջային երթուղիների համար նախատեսված գովազդային վահանակները, տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը։

Առանց համապատասխան թույլտվության արտաքին գովազդ օգտագործելու համար նշված մեքենաների վարորդները նախազգուշացվել են վարչական պատասխանատվության մասին, 8 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են արձանագրություններ և հանվել 22 գովազդային վահանակ։

Վարչական տուգանքը տատանվում է 80-100 հազար դրամի սահմաններում, կրկնակի խախտման դեպքում՝ 200 հազար դրամի չափով։

Վարորդներին հորդորել են դիմել քաղաքապետարան՝ գովազդելու թույլտվություն ստանալու համար:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում