Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերին կվերսկսի փողոցային պայքարը․ ԶԼՄ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ Գալստանյանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ Օրաթերթի փոխանցմամբ՝ նա իր մտերիմներն և քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին։ Սրբազանի խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են, հետևաբար հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։ Շարժման առաջնորդը, ըստ թերթի, հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ճնշման ներքո իշխանություններին արտահերթ ընտրությունների տանելու համար։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը նախատեսում է սեպտեմբերի 2-ից վերսկսել իշխանափոխության պահանջով հանրահավաքներն ու բողոքի ակցիաները, հայտնել է «Ժողովուրդ»-ը։

Ըստ թերթի՝ Գալստանյանն այս օրերին շարժման ձևաչափի և անելիքների հետ կապված հարցեր քննարկելու համար ակտիվորեն հանդիպումներ, քննարկումներ է ծավալում քաղաքական տարբեր ուժերի և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։

Օրաթերթի փոխանցմամբ՝ նա իր մտերիմներն և քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ չի սպասելու 2026 թվականի հերթական ընտրություններին։ Սրբազանի խոսքով՝ իրավիճակն ավելի է բարդանում, իշխանություններն առանց երկմտելու նոր տարածքներ են հանձնում, երկրի սահմանները գնալով փոքրանում են, հետևաբար հերթական ընտրություններին սպասելը կարող է աղետալի լինել Հայաստանի համար։

Շարժման առաջնորդը, ըստ թերթի, հայտարարել է, որ ամեն ինչ անելու է ճնշման ներքո իշխանություններին արտահերթ ընտրությունների տանելու համար։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում