ԵՄ-ն որոշել է դադարեցնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի չափով օգնությունը, հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին, հաղորդել է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքով, վրացական հասարակությունից է կախված, թե որքան արագ Վրաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ։ Մինչ այս ԱՄՆ-ը հետաձգել էր Վրաստանում նախատեսված Noble Partner համատեղ զորավարժությունները։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը մեղադրել է Վրաստանի կառավարությանը հակաեվրոպական և հակաարևմտյան հռետորաբանության մեջ։ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ունի, սակայն այս գործընթացը դադարեցվել է այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը հաստատել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի ՊՆ-ին 30 միլիոն եվրոյի չափով օգնությունը
9 июля 20249 июл 2024
2
~1 мин