Արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, հնարավոր է՝ դիմեն դատարան՝ կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար, տեղեկացել է «Հրապարակ»-ը։ Այժմ, ըստ հրապարակման, արցախցի քաղաքական գործիչները խորհրդակցում են իրավաբանների հետ։ «Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ քննարկելու այս հարցը և ընտրելու լուծման ճանապարհը։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով», - հայտնել է թերթը Արցախցիները օրենսդրական փոփոխությունների միջոցով այս հարցի լուծումը քննարկել են նաև խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն, հաշվի առնելով դա, ՔՊ մեծամասնության խորհրդարանի պարագայում դա գրեթե բացառվում է, այդ պատճառով մնում է միայն դատարան դիմելը։ Թերթի տեղեկությամբ, խոսքը մոտ 17 մլրդ դրամի և մոտ 35 հազար շահառուի մասին է։ Ըստ թերթի
Արցախցիները հնարավոր է դիմեն դատարան՝ կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար
11 июля 202411 июл 2024
1 мин