ՀՀ-ում մայիսի 26-ին ջրհեղեղից տուժած Տավուշի ու Լոռու մարզերում միջպետական Մ4 և Մ6 ավտոճանապարհների մի մասը ժամանակավոր փակ է, որոշ ճանապարհահատվածներում սահմանափակ է երթևեկությունը, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Մասնավորապես՝ - Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով», - ասված է հաղորդագրության մեջ։ - Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածի որոշ տեղամասերում երթևեկությունը միակողմանի է։ - Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջևան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային): - Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։ Ստեփանծմին
ՀՀ ՆԳՆ hայտնել է Տավուշում ու Լոռիում փակ ճանապարհների մասին
11 июля 202411 июл 2024
1 мин