Найти в Дзене
Geheni Araqel

ԳԱԼՈՒ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ՔԱՋԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ ԵՆ ԳՐՎԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ․

ԹՈՂ ԼԱՎ ԻՄԱՆԱՆ ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԱԾ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԸ,ՈՐ ԹԵԿՈՒԶ ՅՈԹԸ ՋԱՂԱՑՔԱՐԻ ՏԱԿ ԷԼ ՓԱԿԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի ՄԱՍԻՆ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ԱՅՆ ՄԻ ՕՐ ԴՈՒՐՍ Է ՍՊՐԴԵԼՈՒ... Նորից աչքի եմ անցկացնում ինձ մոտ գտնվող այն 300 էջերը, որոնք 18 երկար ու ձիգ տարիների ընթացքում, բանտախցում իր ձեռքով գրել է Նաիրի Հունանյանի խմբի տղաներից մանկական բժիշկ Էդուարդ Գրիգորյանը:Գրել է իրենց իրական մտադրության մասին, որը իշխանափոխությունն էր, Վազգեն Սարգսյանի օրենքից դուրս, անսահման իշխանության տապալումը, նրա ստիպողական հրաժարականը եվ նրա հանդեպ համազգային դատավարության կազմակերպումը, որպես ամենամեծ հանցագործի ու դավաճանի:Չհանձնվելու, դիմադրություն ցույց տալու դեպքում միայն` սպանությունը... Կարդում եմ կատարվածի կազմակերպման պատմությունը, ընթացքը, որն այնքան հետեվողականորեն կեղծել ու շարունակում են այսօր էլ կեղծել շահագռգիռ ազգային չարիքները, ծածկելու համար իրենց խոշոր դավադրությունը հայ ազգի դեմ, իրենց դավաճանությունը... Պատահականություն չէ այն,որ այսօր էլ դեռ շատերը" շոկային վիճակի մեջ են հայտնվում, լսելով կե

ԹՈՂ ԼԱՎ ԻՄԱՆԱՆ ԵՐԿԻՐԸ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԱԾ ԱԶԳԱԴԱՎՆԵՐԸ,ՈՐ ԹԵԿՈՒԶ ՅՈԹԸ ՋԱՂԱՑՔԱՐԻ ՏԱԿ ԷԼ ՓԱԿԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի ՄԱՍԻՆ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է` ԱՅՆ ՄԻ ՕՐ ԴՈՒՐՍ Է ՍՊՐԴԵԼՈՒ...

Նորից աչքի եմ անցկացնում ինձ մոտ գտնվող այն 300 էջերը, որոնք 18 երկար ու ձիգ տարիների ընթացքում, բանտախցում իր ձեռքով գրել է Նաիրի Հունանյանի խմբի տղաներից մանկական բժիշկ Էդուարդ Գրիգորյանը:Գրել է իրենց իրական մտադրության մասին, որը իշխանափոխությունն էր, Վազգեն Սարգսյանի օրենքից դուրս, անսահման իշխանության տապալումը, նրա ստիպողական հրաժարականը եվ նրա հանդեպ համազգային դատավարության կազմակերպումը, որպես ամենամեծ հանցագործի ու դավաճանի:Չհանձնվելու, դիմադրություն ցույց տալու դեպքում միայն` սպանությունը...

Կարդում եմ կատարվածի կազմակերպման պատմությունը, ընթացքը, որն այնքան հետեվողականորեն կեղծել ու շարունակում են այսօր էլ կեղծել շահագռգիռ ազգային չարիքները, ծածկելու համար իրենց խոշոր դավադրությունը հայ ազգի դեմ, իրենց դավաճանությունը...

Պատահականություն չէ այն,որ այսօր էլ դեռ շատերը" շոկային վիճակի մեջ են հայտնվում, լսելով կես խոսք Նաիրիի մասին եվ կատաղորեն պայքարում, որ հանկարծ թույլ չտվացվի ԿԳԲ-ի զնդանից ոչ մի լուր, ոչ մի նկար, ոչ մի լրագրողական տեղեկատվություն, ոչ մի հարցազրույց, էլ չեմ ասում` ներման դիմում դուրս սպրդելու, կամ դրանց ընթացք տալու...

Ազգադավների այն ոհմակը, որ ուղիղ 20 տարի առաջ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ժողովրդից թաքուն նախապատրաստում էր Արցախի ու Մեղրիի հանձնումը 5 միլիարդ դոլարի եվ Արեվմուտքի հետագա աջակցության դիմաց, այսօր ամենից բարձր է գոռում այդ դավաճանության մասին եվ փորձում մեղքը բարդել Քոչարյանի եվ իրենց ոհմակին անգլուխ թողած Նաիրիի խմբի վրա, անիրավացիորեն այս երկուսին կապելով իրար հետ...Եվ դա այն դեպքում, երբ Վազգենի կենդանության այն բոլոր տարիներին Ռոբերտ Քոչարյանը ուղղակի Վազգենի բացահայտ ճնշումների տակ սկզբում վարչապետ, իսկ հետո էլ նախագահ էր աշխատում նրա համար: Իսկ իրականում իշխանությունը պատկանում էր ամենազոր Վազգենին, ինչը չի էլ ժխտում նրա եղբայր՝ Արամ Սարգսյանը, ցինիկորեն հայտարարելով, որ Քոչարյանն այն ժամանակ անգլիական թագուհու կարգավիճակում էր...

ՈՒրեմն այդ ոնց կարող էր Քոչարյանը հանկարծ փորձ անել, մտքով անգամ անցկացնել Մեղրի ու Արցախ հանձնել, թռնելով երկիրը սեփականաշնորհած Վազգենի գլխի վրայով:

Այս հարցում ամենամեծ հարց-ապացույցն այն է, թե Մեղրին վաճառել ցանկացող Քոչարյանն այդ ինչու հապա չհանձնեց Արցախն ու Մեղրին Հոկտեմբերի 27-ից հետո, երբ արդեն չկար Վազգենը, այսինքն` չկար դա անելու համար իրեն խանգարող անձը???

Ոչ միայն ծիծաղելի, այլեվ նողկալի են Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի այն զառանցանքները, թե իբր ինքն է խանգարել Քոչարյանին, հանձնելու դրանք, երբ վարչապետ էր ու Վազգենի պոչը հանդիսացող, դավադրության կազմակերպիչներից մեկն էլ` Վաղարշակը Հարութունյանը, առանց ամոթի ու խղճի խայթի, հաստատում է այս զառանցանքը, թեև ճերմակել են վարսերը, որոնցից մի քիչ պիտի ակնածեր ու կամովին գործիք չդառնար անպտուղ եվ անողնաշար մեկի ձեռքին, որքան էլ որ թշնամանք ու ատելություն ունենար Ռոբերտ Քոչարյանի հանդեպ...

Այն, որ այսօր ամեն գնով ուզում են Ռուսաստանին եվս սարքել իբր շահագռգիռ կողմ Մեղրիի եվ Արցախի հանձնման, դա բացահայտ սուտ է եվ անում են նույն մարդիկ, ովքեր 20 տարի շարունակ զբաղված են եղել հոկտեմբերի 27-ի դեպքը գլխիվայր ներկայացնելով հասարակությանը եվ դա անում են ավելի խճճելու եվ կորցնելու իրենց դավաճանության հետքը, որպեսզի այն բարեհաջող կերպով մեկընդմիշտ վերագրեն Ռոբերտ Քոչարյանին ու փակեն իրենց կեղտոտ հետույքը...

Դեռեվս 90-ականներին ՀՀՇ-ի սիրելի, գաղտնի ծառայությունների գործակալ Գալինա Ստառավոյտովան ԱՄՆ-ից բերեց Գոբլի ծրագիր կոչվածն ու հանձնեց ԼՏՊ-ին, ով իր արբանյակներով սկսեց պատրաստվել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ այդ կործանարար, դավաճանական ծրագրի իրագործմանը: Լեվոն Տեր Պետրոսյանին հեռացնելուց հետո, ինչն իրականում կազմակերպված ներկայացում էր , ՀՀՇ հանցագործ պարագլուխներին համբերությունը հատած ժողովրդի ցասումից փրկելու համար, Վազգենը Հայոց գահին բազմեցրեց Ռոբերտ Քոչարյանին, որին ինքն անձամբ էր բերել Արցախից եվ ինքն էլ անօրինական կերպով նրան նշանակել էր ուղղակի երկրի վարչապետ, ոչ թե Քոչարյանն էր եկել ու զավթել իշխանությունը, ինչպես այսօր զանազան ստահակներ փորձում են ներկայացնել: Վազգենը Քոչարյանին նշանակել էր գահի պահնորդ, որից հարմար պահին պիտի վերցներ գահն ու սեփականացներ: Դրա համար, Վահան Շիրխանյանին ենթակա սոցիոլոգիական մի կենտրոնի միջոցով, որի ղեկավարն էր Նաիրի Բադալյանը, անվերջ հարցումներ էր անում Վազգենը, թե ինչ վարկանիշ ունի ինքը ժողովրդի մեջ, քաջ գիտենալով, որ ամբողջովին լճացման մեջ գտնվող երկրում, նաեվ իր անօրինություններն ու թալանը տեսնող ժողովուրդը ծայր աստիճան ատում է իրեն: Քոչարյանը երկրում որպես նախագահ, լրիվ ձեվական բնույթ էր կրում: Նա պետք էր Վազգենին միայն նրա համար, որ արցախցու ձեռքով ստորագրվեր Արցախի ու Մեղրու հանձնումը եվ պատմական պատասխանատվությունն ընկներ Քոչարյանի վրա: Սա հասկանալով էր Քոչարյանը թողնում ու փախնում Արցախ, իսկ Վազգենն էլ ետեվից հասնելով, ծեծելով էր նրան ետ բերում ու ստիպում մնալ իր աթոռին:

Վազգենն անսասան ռուսամետ էր, դեռ էն գլխից էլ կտրուկ դեմ էր անկախությանը (սա անձամբ կարող եմ հաստատել եվ դրա համար կան նաեվ վկաներ) եվ Գրաչովի հետ "եղբայրներ" էին, ում անմիջական միջնորդությամբ էլ Ադրբեջանին հանձնեց Արծվաշենը, Գետաշենն ու ՇահումյանԻ շրջանը: Այս մասին վերջերս շատ հստակ հայտարարեց անգամ այն տարիների Ադրբեջանի արտգործնախարարը...

Պուտինի իշխանության գալուց հետո, Գրաչովին հեռացրեցին գործից, որպես խոշոր կոռուպցիոնեռի եվ փլվեց Վազգենի "կռիշը"...Նրան նոր թիկունք էր անհրաժեշտ, քանզի դեռ նպատակ ուներ դառնալու երկրի նախագահ, իսկ Պուտինի կառավարությունը չէր վստահում այլեվս նրան, որպես Գրաչովի գործընկեր: Եվ նա 1999-ի ամռանը վազեց ԱՄՆ: Իր ոտքը եկած Վազգենին , ԱՄՆ-ում դեմ արեցին Գոբլի ծրագիրը, որը վստահաբար թուրքական փողերի հաշվին էին ուզում իրագործել ամերիկացիք: ԱՄՆ-ն խոստացավ Վազգենին Արցախի ու Մեղրու հանձնման դիմաց վճարել 5 միլիարդ դոլար (գումարի չափ, որը հենց այսօր էլ են առաջարկում եվ նույն նպատակով ) եվ հետագայում նաեվ աջակցություն: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ 1999-ի նոյեմբերի 1-ին Ստամբուլում կայանալիք Գագաթաժողովի ժամանակ պետք է ամենաբարձր մակարդակով հայտարարվի ու ստորագրվի այդ դավաճանական փաստաթուղթը եվ Թուրքիան էլ իր հերթին պիտի բացի սահմանն ու անցնի բարիդրացիական քայլերի: Եվ այդ կործանարար փաստաթուղթը անվանվեց "Խաղաղության Համաձայնագիր": Վերադառնալով երկիր,Վազգենը որքան հնարավոր էր գաղտնի կերպով կազմակերպում էր ժողովներ եվ նույնիսկ գիշերային ժողովներ ԿԳԲ-ի դահլիճում, այդ հարցի վերաբերյալ եվ նախապատրաստում Քոչարյանին, Ստամբուլում ստորագրելու այդ փաստաթուղթը: Հոկտեմբերի 27-ից առաջ, Օսկանյանի ներկայությամբ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանի, Ստրոպ Տալբոտի,Վազգեն Սարգսյանի եվ Ռոբերտ Քոչարյանի միջեվ եվ այն տեվեց շատ երկար... Այդ նույն ժամանակ, ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի վրա Մեղրիի հարցով եվ Վազգենի համագործակցությունը արեվմուտքի հետ, խիստ բարկացրեցին Ռուսաստանին, որի պատճառով աննախադեպ սրվեցին հայ-ռուսական հարաբերությունները:

Նաիրին լրագրող էր եվ հավաքել էր բավականին տեղեկություններ կատարվող հերթական դավաճանության մասին ու Ստամբուլյան Գագաթաժողովից հաշված օրեր առաջ, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, կանխելով սպասվելիք դավաճանության իրագործումը եվ մահու չափ ահաբեկելով նրանց, ովքեր սատարում էին այդ դավաճանության իրագործմանը եվ մնացին կենդանի...

Արամ Սարգսյանի այսօրվա այն հայտարարությունը, թե իբր իր ջանքերով է կանխվել Մեղրիի հանձնումը, ԲԱՑԱՀԱՅՏ ՍՈՒՏ Է եվ հետապնդում է երկու նպատակ: Առաջինը` նա ցանկանում է իբր ցույց տալ, որ իր եղբայր Վազգենն էլ, ինքն էլ դեմ էին Մեղրիի հանձնմանը, եվ երկրորդ`ամեն գնով կործանել Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ բնական հարց պիտի առաջանար, թե եթե Քոչարյանն էր Մեղրին հանձնողը ու Վազգենն էլ դեմ էր իբր, (չնայած այն տարիների իրավիճակին, Վազգենի թափին ու Քոչարյանի ոչինչ լինելուն ծանոթ ցանկացած մարդու մոտ սա զառանցանք կթվա) ուրեմն այդ ինչպես եղավ, որ Վազգենի սպանվելուց հետո, երբ արդեն չկար խանգարող, Քոչարյանը չհանձնեց Մեղրին: ՈՒ որպեսզի մարդիկ հանկարծ չսկսեն մտածել եվ դուրս գալ տարիներ շարունակ իրենց տված խաբեության շրջանակներից, այս պարզ հարցին պատասխանում է Արամ Սարգսյանը, ահա այսպիսի խեղկատակության հասնող ստով, թե իբր ինքն է կանխել Մեղրիի հանձնումը, երբ Վարչապետ էր: Նախ` ինքը նման բան անելու ընդունակ մարդ չէր, քանի որ ինքն էլ իր հերթին էր ոչինչ էր Քոչարյանի մոտ եվ հետո էլ Արամը վարչապետ էր նշանակվել Նոյեմբերի 2-ին, իսկ Ստամբուլյան Գագաթաժողովը տեղի ունեցավ Նոյեմբերի 1-ին, երբ դեռ ինքը վարչապետ չէր, երբ դեռ 4 օր էր ինչ սպանվել էր եղբայրը եվ ինքն էլ բնականաբար սգի մեջ էր եվ այդ վիճակում չէր ելնելու Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի, մանավանդ որ հենց այդ օրերին հայտարարում էր, որ Քոչարյանը հրաշալի Նախագահ է...

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, որն այսօր չգիտես ինչու? (չնայած շատ լավ գիտենք թե ինչու), կարծես միտումնավոր մոռացության են տալիս բոլորը`. 1999-ի Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ստամբուլյան Գագաթաժողովի ժամանակ Քոչարյանը ոչ միայն չհայտարարեց ու չստորագրեց "Խաղաղության Համաձայնագիր" կոչվող այդ չարաբաստիկ փաստաթուղթը, այլեվ այդ Գագաթաժողովի բարձր ամբիոնից պահանջեց Թուրքիայից, ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը... Հիմի չլինի այնպես, որ Արամը սա էլ կապի իր անվան հետ եվ նոր զառանցանք հորինի, թե դա էլ է ինքն ստիպել անելու Քոչարյանին...Ահա թե ինչու Լեվոնն ու Վազգենական դավաճանները Քոչարյանի մեջ տեսան անուղղելի եվ իրենց համար շատ վտանգավոր հակառակորդի, ով Ստամբուլում կատարեց շատ կտրուկ մի քայլ եվ կարող էր դեռ ապագայում բացահայտել իրենց կազմակերպած դավաճանությունը...

Եվ այդ պահից դավաճանների ողջ ոհմակն անցավ Վազգենին սրբացնելու ու հերոսացնելու գործին, իսկ իրենց իսկ ստորությունը, իրենց ձեռքով իրականացվող դավաճանությունը կապեցին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, Նաիրի Հունանյանի կատարած շատ տեղին հայրենասիրական քայլն էլ անվանեցին տեռոր, Մեղրին իբր հանձնել չցանկացողների դեմ, Թուրքիայի կողմից հրահանգավորված, մեր պետության ու անկախության դեմ կատարված կրակոցներ եվ այլն, եվ Քոչարյանին էլ սարքեցին իբր կազմակերպիչ, խայտառակելով ու հրեշներ դիտարկել տալով այս երկուսին եվ դրա տակ թաղելով ճշմարտությունը... Քոչարյանի նման խելացի մեկը,կամ ցանկացած ոք,նման մեծ տեռորը չէր հանձնարարի կյանքում երբեք ձեռքը զենք չվերցրած մի լրագրողի,մի մանկական բժշկի եվ սովորական մարդկանց: Ի՞նչ է չկայի՞ն պրոֆեսիոնալ, կամ գոնե վարժված մարդասպաններ, ովքեր ոչ թե աշխարհի աչքի առաջ բացէիբաց, ԱԺ-ում, այլ վանոյավարի կարող էին վերացնել Վազգենին, կամ մյուսներին...Սա խոսում է հենց այն մասին, որ Նաիրին գործել է ինքնուրույն, ինչպես հաստատվել է դատաքննությամբ, բայց պահվել խիստ գաղտնի եվ բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, անկախ նրանից, որ այդ դեպքի պատճառով ամենամեծ օգտվողը Ռոբերտ Քոչարյանը եղավ, ազատվելով ստիպված դավաճանություն կատարելուց եվ ազատվելով հրեշավոր շիզոֆռենիկ Վազգենից...

Հոկտեմբերի 27-ը չնայած իր ողբերգությանը, կտրականապես փոխեց արեվմուտքի նկրտումները Հայաստանի հանդեպ:

Այս մասին ցմահ դատապարտված եվ բանտում մահացած մանկական բժիշկ Էդուարդ Գրիգորյանը գրում է. "Այն,որ այս խայտառակ փաստաթուղթը ստորագրվելու էր, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, հաստատում է անգամ Թուրքիայի այն ժամանակվա Արտգործնախարար Իսմաիլ Ջեմը, հայտարարելով, որ Ղարաբաղի հարցը լուծվելու էր, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունը":

2002 թվականի գարնանը Փարիզյան հանդիպման ժամանակ նախագիծ է մցվում մի կետ, ըստ որի, Մեղրիի միջանցքը Հայաստանն է հսկելու: Փաստաթուղթը ստանում է Փարիզյան Սկզբունքներ անունը: Դա ընդունվում է Հայաստանի կողմից, իսկ Ադրբեջանի կողմից` մերժվում...

Իսկ 2002-ին այլեվս Արամ Սարգսյանը վարչապետ չէր եվ ոչ մի դեր ունենալ չէր կարող, բայց կարծես թե "թուրքի օգտին աշխատող, Մեղրի հանձնող" Ռոբերտ Քոչարյանը անցել էր հաղթարշավի ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, ի օգուտ Հայաստանի, այլեվ արագորեն շենացնում էր երկիրը...ԱՅՍ ԱՄԵՆՆ ԷՐ, ՈՐ ՉՆԵՐՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՕՏԱՐԻ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼԵՎՈՆԻ ՈՒ ՆՐԱ ՃԻՎԱՂՆԵՐԻ ՁԵՌՔՈՎ ՄԻՆՉ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԱՐՅՈՒՆՈՏ ՄԱՐՏԻ 1-ը: Ահա թե ինչու էր այդքան գոհ եվ վերջին 10 տարում այդքան հանգիստ քնում ԱԶԳԱԴԱՎ ՈՒ ԵՐԿՐԱՔԱՆԴԻՉ ԼԵՎՈՆԸ...

Իսկ Նաիրի Հունանյանի ու նրա տղաների կատարած ազգանվեր գործը գլխիվայր շուռ տվեցին, դավաճաններին ներկայացրեցին որպես հերոս, սպարապետ ու հարգարժան մարդիկ, իսկ դավաճանությունը կանխած Նաիրիին ու նրա խմբին, որպես դավաճաններ ու մարդասպաններ եվ ժողովուրդը լծվելով իրական դավաճանների սայլին, սկսեց մերժել, անիծել ու վարկաբեկել իր իրական փրկիչ ու ազգանվեր զավակներին, հանուն դավաճանների...

Մինչ օրս էլ անպատասխան են մնում այն հարցերը, թե այդ ի՞նչ զինված խումբ էր, որ Վազգենին սատկացնելուց 15-20 րոպե հետո մտավ ԱԺ-ի շենք ու դռների ետեվից կրակ բացեց Նաիրիի խնբի ու ներսում գտնվողների վրա??? Նաիրին գոռում էր ներսում գտնվող պատգամավորներին ու լրագրողներին` "ՊԱՌԿԵԼ", բա մարդասպանը կմտածե՞ր անմեղ մարդկանց մասին??? Էդուարդ Գրիգորյանի ձեռքին ոչ մի պահ ոչ մի զենք անգամ չէր եղել եվ նա որպես բժիշկ օգնություն էր ցուցաբերել վիրավորներին, չնայած մարդագայլ Գագիկ Ջհանգիրյանի կամքով դատապարտվեց ցմահ եվ վախճանվեց բանտում, նորից դավաճան ստահակների ոհմակին տալով հնարավորություն զառանցելու, թե իբր Ռոբերտ Քոչարյանի ամենազոր ձեռքով սպանվել է 27-ի գործով անցնող հերթական մասնակիցը...ԵՎ ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆ ԱՅՆ Է, ՈՐ ԱՅԴ ՈՀՄԱԿԻ ՏԱՐԱԾԱԾ ՍՏԵՐԸ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԻ ՏԵՂ ԸՆԴՈՒՆԱԾ, ԿՐԿՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ, ՈՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՁԻ ՄԱՀ ՁԵՌՆՏՈՒ Է ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ՎԱԶԳԵՆԱԿԱՆ ՈՀՄԱԿԻՆ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, կամ մեկ այլ անձի... Սպանվածներից ովքեր էին սպանվել այնպիսի զենքերի միջոցով, որոնք գոյություն էլ չունեին Նաիրիի խմբի տղաներից որեվէ մեկի մոտ??? Եվ ինչու՞ էր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը նման բաները պարզելու փոխարեն բացահայտ հայտարարում, որ " բոլորը դրեք սրանց վրա թող գնան, մեկ է, գնդակահարություն են գնալու"... Այդ ովքեր էին եվ ինչի համար, ներքեվի հարկում գտնվող ճաշարանի մոտ սպանեցին Արմենակ Արմենակյանին ու հետո արյունոտ մարմինը քաշ տալով աստիճաններով, հանեցին դահլիճին հարակից հարկ եվ գցեցին աստիճանների մոտ ու այն էլ այնքան հեռու եվ այն դիրքով դահլիճից, որ եթե Նաիրիի խմբի տղաները շատ էլ ուզենային, դահլիճից ոչ մի կերպ գնդակահարել չէին կարող Արմենակյանին...Միջանցքի պատուհաններին արված կրակոցներն ու՞մ կողմից էին եղել??? Ա՛յ սրանք ու նման բաներն էին հարկավոր պարզել, ստանալու համար կատարվածի ճիշտ պատկերը: Բայց սարսափած դավաճաններին դա չէր հետաքրքրում, նրանց պետք էր ժամ առաջ դատել, ժողովրդից հեռացնել Նաիրիի խմբին, ժողովրդի ականջին հասու չանել Նաիրիի ու մյուսների բացատրությունները եվ Նաիրիի խմբին ներկայացնել որպես սարսափազդու մարդասպաններ, դավաճաններ, կամակատարներ ու դրա տակ թաղել իրենց իրական դավաճանությունը...Վազգենն էլ սատկել էր ու չէր հասցրել Քոչարյանին մղելու դավաճանության, բայց ի՞նչ հոգ??? Դեռ կային, ապրում էին Վազգենի ոհմակի բորենիները ու նրանց հետ կային դեռ սպանվածների հարազատները, ովքեր ատելություն էին շնչում Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանզի նրա կառավարման օրոք սպանվեցին իրենց հարազատները եվ սրանք միասնաբար ամեն ինչ արեցին եվ անում են,հանիրավի Քոչարյանին կապելու Նաիրիի հետ,սեվացնելու Նաիրիի գործը... Մինչեվ չուղղվեն այսպիսի ահավոր կեղծարարությունները,մինչեվ պատվանդանից չնկնի ՆԵՌԸ եվ իրական գնահատական չտրվի կատարվածին, երբեք այս երկիրը ուղղվել չի կարող: Նման կեղծիքները անեծք են ազգի ու երկրի գլխին եվ չեն մաքրվելու երկրի վրայից, մինչեվ ամեն ոք չստանա իր արժանին...

ԳԱԼՈՒ Է ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ՔԱՋԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՈՍԿԵ ՏԱՌԵՐՈՎ ԵՆ ԳՐՎԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ...

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

27.10.2019 թվական

ԱՂԲՅՈՒՐԸ՝  ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ