«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքել է շարժման «տապալման» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և խոսել հետագա քայլերի մասին։ «Թող չխոսեն այդ մասին, եթե չի ստացվել, ինչո՞ւ են խոսում։ Իրենք գիտեն ինչն է ստացվել, ինչը՝ ոչ», - այսպես է մեկնաբանել Գալստանյանը վարչապետի՝ հունիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին արված հայտարարությունը։ Շարժման առաջնորդը նաև մեջ է բերել «ճտերն աշնանն են հաշվում» ասացվածքը։ Նա ընդգծել է, որ շարժումը զարգանում է տրամաբանական ճանապարհով և ոչ ընդդիմության շրաժում է, ոչ էլ ընդդիմադիր շարժում։ «Ամեն ինչ իր տրամաբանական ընթացքով գնում է առաջ։ Նախ մենք ընդդիմադիր շարժում չենք, ոչ էլ ընդդիմության շրաժում ենք, սա ազգային ազատագրական պայքար է, իր բոլոր շերտերով։ Իրենց ծրագիրը Հայաստանը տապալելն է, իսկ մերը՝ դա թույլ չտալն է և նրանց հեռացնելը», - նշել է նա։ Գալստանյանը հայտնել է, որ հունիսի 28-ից շարժումը կսկսի այցելել Հայաստանի մարզեր։ Նա կոչ է արել շարժմանը աջակցող քաղաքական ուժերին հանձն
Գալստանյանն արձագանքել է Փաշինյանին և հայտարարել շարժման՝ Հայաստանի մարզեր այցելելու մասին
24 июня 202424 июн 2024
2 мин