Փախստականների միջազգային օրվա առթիվ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրն (Monument watch) անդրադարձել է Արցախից բռնի տեղահանվածների մշակույթի իրավունքի խախտումներին։ Նախագիծը շեշտել է, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Ծրագիրը հիշեցնում է արցախցիների մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ «Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները՝ առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը»,- շեշտու
Արցախցիների բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել․ Monument watch
24 июня 202424 июн 2024
3 мин