Ծնվել է 1976 թ. փետրվարի 13-ին, Երևանում: Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի որդին է: 1992-96 թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Ն.Ծատուրյանի արվեստանոցում: 1996-2000 թթ ուսումը շարունակել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ակադեմիայի դերասանական ֆակուլտետում` Ա.Ռոմաշինի արվեստանոցում: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում` Լ.Գևորգյանի «Լուսինը կորցրել է հիշողությունը» (1995 թ.), Ա.Գերմանի «Знамя» (1998 թ.), «Հիմարները» (2000 թ.), Ու.Շիլկինի «Ժամանակին մենք ապրում էինք սարերում» (1998 թ.), Ի.Խոտինենկոյի «Դեմք ֆրանսիական արտաքինով» (2000 թ.), Վ.Մոսսի «Սիրո պատմություն» (2003 թ.), Կ.Պրոսյաննիկովի «Будьте бобрее» (2004 թ.), Ս.Յուրժենկոյի «Հարևան» (2004 թ.), Ա.Իբրահիմի «Սաշան և վարսավիրը» (2004 թ.), Գ.Բայսակի «Թակարդ պոլտերգեյսթի համար» (2005թ.), Ն.Աղաջանովի «Это всë цветочки» (2005 թ.), Կ.Ստատսկու «14:02» (2005 թ.), Դ.Ելեոնսկու «Պարտիզաններ» (2008 թ.), Ի.Դեմիչևի «Ձմեռ չի լինի» (2011 թ.), Ն.Էգենի «Калачи» (2011 թ.), Վ.Գրիգորյանի «Ես եմ» (2011 թ.), Ա.Ավագյանի «Դուռը բաց» (2011 թ.) և այլն: Դերեր է կերտել նաև թատրոնում, հայկական հեռուստասերիալներում` «Կյանքի գինը», «Դժբախտ երջանկություն», «Գերդաստան», «Ժառանգները», «Հրեշտակների դպրոց» և այլն: Որպես ռեժիսոր հանդես է եկել «Անմոռաց հանդիպումներ» (2012 թ.) դոկումենտալ ֆիլմում: Ռուսաստանի Դերասանների և ՌԴ Հայերի միությունների անդամ է:
13 февраль 2016 թիվ, Երևան: