Գաղտնի
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ
ԲՈՂՈՔ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
Ըստ գործի, ըստ մեղադրանքի
Քյուպելյան Տիրան Մուրադի
Հայկ․ ՍՍՌ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի 1937թ, ապրիլի 1-ի դատավճռով դատապարտվել է ՀՍՍՌ Քր․ օրի 67 հ․ 1 մաս ազատազրկման 3 տարի ժամանակով և ընտրական իրավունքների սահմանափակմամբ մեկ տարի ժամանակով՝
Քյուպելյան Տիրան Մուրադի ծնվել է 1903թ․ Խարբերդ գյուղում /Թուրքիա/, հայ, ՍՍՌՄ քաղաքացի, անպարտիական, միջնակարգ կրթությամբ, մինչ կալանավորվելն աշխատել է Հայֆոտոյում նկարիչ, բնակվել է Երևան, Ջավարիձեի նո․ 19 տանը, ներկայումս չի աշխատում, բնակվում է Այգեստան 3 փ․ տուն նո․ 2։
Քյուպելյանը մեղադրվել է նրանում, որ ՀԿՊ/բ/ Պ Կենտկոմի նախկին քարտուղար Խանջյանի «ինքնասպանության» կապակցությամբ նրա թաղման օրը շինարարների ակումբի ֆոտո արհեստանոցում ունեցել է կոնտրռեվոլուցիոն նացիոնալիստական արտահայտություններ, հայտարարելով, որ ինչպես Մյասնիկյանին և Աթարբեկյանին սպանեցին Թիֆլիսում, ներկայումս էլ Խանջյանին սպանեցին, սկսելով գովաբանել վերջինիս որպես լավագույն կոմունիստի, որպես Հայաստանի համար մեծ ծառայություններ կատարողի։
Քյուպելյանը միաժամանակ ունեցել է զրպարտական հայտարարություններ Բերիայի հասցեյին և սիստեմատիկաբար տարել է հակասովետական աշխատանքներ ներգաղթ հայերի միջև /զթ 37, 66/։
Քյուպելյանի մեղադրանքները հիմանվորված են եղել վկաներ Մ․ Հովհաննիսյանի, Թ․ Շաթիրյանի, Գ․ Հյուսյանի, Հ․ Ղասաբյանի և ուրիշների ցուցմունքների հիման վրա /զթ․ 17-18, 21-23, 25-27, 29-33, 51-52, 63-65/։
Քյուպելյանն իր ցուցմունքում և դիմումներում գրած 1937թ․ հակասովետական աշխատանքներ կատարելու մեջ մեղավոր չի ճանաչել /զթ 56, 58, 60-61, 63/։
1957 թ․ կատարված գործի լրացուցիչ ստուգման ժամանակ պարզվեց, որ նախկին վկաների կողմից 1937թ․ լսված ցուցմունքներն իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում։ Դեռ ավելին՝ վերահարցաքննված վկաներ Մ․ Հովհաննիսյանը, Թ․ Շաթիրյանը, Շ․ Աստվածատրյանը բնութագրեցին Քյուպելյանին որպես դրական անձնավորություն /զթ 78-82/։ Որպես լրացուցիչ վկաներ հարցաքննված ՍՄԿՊ-ի անդամներ Հ․ Շահապունին, Մ․ Քոչարյանը, Գ․ Ասլանյանը, Գ․ Բալասանյանը, անպարտիականներ, Ս․ Մինասյանը, Վ․ Հարությունյանը, որոնք երկար տարիներ ճանաչում են Քյուպելյանին, նրան նույնպես բնութագրեցին միայն դրական, որպես Սովետական պետությանը նվիրված անձնավորություն /զթ․ 70-71, 73-77/։
Քյուպելյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ /զթ 83/։
Ելնելով վերոհիշյալից և ղեկավարվելով ՍՍՌՄ Դատախազական հսկողության մասին կանոնադրության 25 հոդ․
Խ Ն Դ Ր ՈՒ Մ Ե Մ
Վերացնել Տիրան Մուրադի Քյուպելյանի նկատմամբ եղած Հայկ․ ՍՍՌ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի 1937թ․ ապրիլի 1-ի դատավճիռը և գործը վարույթում կարճել հանրակազմի բացակայության պատճառով։
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ՝
/ՅՈՒ․ ՂՈՒԿԱՍՅԱՆ/
ՈՐՈՇՈՒՄ ՆՈ․ 3/152
——————————————
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՅԻ
Գերագույն դատարանի նախագահությանը 1957թ․ հուլիսի 30-ին հետևյալ կազմով՝
Նախագահությունը՝ Լ․ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ
Անդամակցությամբ՝ Ս․ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ,
Բ․ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ և Թ․ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ
Մասնակցության դատախազ՝ ԻՈՆՆԻՍՅԱՆԻ
Քարտուղարությամբ՝ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ
Քննեց ՀՍՍՌ Գերագույն դատարանի նախագահության նիստում Գերագույն դատարանի անդամ Ա․ Խանամիրյանի զեկուցմամբ, ՀՍՍՌ դատախազի տեղակալի հսկողական բողոքը Հայկ․ ՍՍՌ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի 1957թ․ ապրիլի 1-ի դատավճռի դեմ ըստ մեղադրանքի ՏԻՐԱՆ ՄՈՒՐԱԴԻ ՔՅՈՒՊԵԼՅԱՆԻ Քր․ նո․ 67 հ․ 1-ի մասով։
ՏԻՐԱՆ ՄՈՒՐԱԴԻ ՔՅՈՒՊԵԼՅԱՆԸ, 1903 թ․ ծնված, ծնվել է Թուրքիայի Խարբերդ գյուղում, Երևան քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ, ՍՍՌՄ քաղաքացի, գրագետ, անպարտիական, աշխատելիս է եղել ֆոտոգրաֆ, նախկինում չդատված, ներկայումս բնակվում է՝ Երևան, Այգեստան 3-րդ փող․ նույն տուն, չի աշխատում, ՀՍՍՌ Գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի՝ 1937թ․ ապրիլի 1-ի դատավճռով, Քր․օր-ի 67 հոդ․ 1-մասով դատապարտվել է երեք տարի ժամանակով ազատազրկման, մեկ տարի ժամանակով ընտրական իրավունքների սահմանափակմամբ, այն բանի համար, որ ՀԿ/բ/Պ կենտկոմի նախկին քարտուղար Խանջյանի «ինքնասպանության» կապակցությամբ, նրա թաղման օրը, շինարարների ակումբի ֆոտո արհեստանոցում թույլ է տվել կոնտրռեվոլուցիոն նացիոնալիստական արտահայտություններ, հայտարարելով, որ ինչպես Մյասնիկյանին և Աթաբեկյանին սպանեցին Թբիլիսիում, ներկայումս էլ Խանջյանին սպանեցին, գովաբանել է Խանջյանին, որպես լավագույն կոմունիստի, որպես Հայաստանի համար մեծ ծառայություններ կատարողի, վատաբանել է Բերիային և սիստեմատիկաբար հակասովետական ագիտացիա է տարել ներգաղթ հայերի միջև։
Այժմս ՀՍՍՌ դատախազի տեղակալը հսկողական բողոք է բերել, որով միջնորդում է բեկանել դատավճիռը և գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով։
Լսելով զեկուցումը, դատախազի եզրակացությունը, որը պաշտպանում է հսկողական բողոքը, ծանոթանալով գործի նյութերի հետ նախագահությունը գտավ, որ դատավճիռը Տիրան Մուրադի Քյուպելյանի նկատմամբ պետք է բեկանել և գործը կարճել հետևյալ նկատառումներով։
Մեղադրյալ Քյուպելյանը իր ցուցմունքներում և դիմումներում իրեն որևէ բանում մեղավոր չի ճանաչվել։
Վկաներ Հովհաննիսյանի, Շաթիրյանի, Հյուսյանի, Ղասաբյանի և մյուսների ցուցմունքները Քյուպելյանի վերաբերյալ, Խանջյանի «ինքնասպանության» Բերիայի վատաբանելու մասին, իրենց մեջ հանցակազմ չեն պարունակում։
Բացի այդ վերահարցաքննված վկաներ Ս․ Հովհաննիսյանը, Թ․ Շաթիրյանը, Շ․ Աստվածատրյանը իրենց ցուցմունքներում Քյուպելյանին բնութագրել են որպես դրական անձնավորության։ Որպես լրացուցիչ վկաներ հարցաքննված ՍՍԿՊ-ի անդամներ Շահապունին, Ս․ Քոչարյանը, Գ․ Ասլանյանը, Գ․ Բալասանյանը՝ անպարտիականներ Ս․ Մինասյանը, Վ․ Հարությունյանը, որոնք շատ տարիներ են ճանաչում Քյուպելյանին, նրան նույնպես բնութագրել են դրական, որպես սովետական պետությանը նվիրված անձնավորության։
Քյուպելյանը մասնակցել է հայրենական մեծ պատերազմին և հանդիսանում է 3-րդ խմբի հաշմանդամ /տես՝ գ․թ․ 83/։
Այսպիսով նախագահությունը գտնում է, որ Քյուպելյանը անհիմն կարգով է մեղադրվել։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով Քր․ Դատ․ Օր․ 395 հող․ նախագահությունը՝
Ո Ր Ո Շ Ե Ց
———————————
Համաձայնվել ՀՍՍՌ դատախազի տեղակալի բողոքի հետ։
ՀՍՍՌ Գերագույն դատարանի հատուկ գործերով դատական կոլեգիայի 1937թ․ ապրիլի 1-ի դատավճիռը, ՏԻՐԱՆ ՄՈՒՐԱԴԻ ՔՅՈՒՊԵԼՅԱՆԻ նկատմամբ բեկանել և գործը կարճել, հանցակազմի բացակայության պատճառով։
ՆԱԽԱԳԱՀ՝ Հ․ Լ․ ՍՈՍՔԵԼՅԱՆ
«Утверждаю»
Нач. УНКВД ССРА
Майор
Государственной безопасности
/МУГДУСИ/
« » Октября 1936 г.
ОБВИНИТЕЛЬНОЕ ЗАКЛЮЧЕНИЕ
По след․делу N 18366
по обвин. Гр-на Кюпеляна Тирана
Мурадовича, в преступлен.,
предусмотренном ст. 67 УК ССРА
В ЭКО УНКВД ССРА поступили данные о том, что сотрудник АрменФОТО - Кюпеляна Тиран Мурадович ведет контрреволюционно-националистическую агитацию, дискредитирует Коммунистическую партию, Заккрайком ВКП /б/ и Вождя Партии.
На основании этих данных 8-го Августа с.г. Кюпелян Тиран Мурадович был арестован и привлечен к следствию, в процессе чего было установлено:
1. Кюпелян Т.М. по поводу предательского акта самоубийства б/секретаря ЦК КП/ б/А-Ханджяна, вдень похорон в фотомастерской клуба строителей вел контрреволюционную националистическую агитацию, заявляя, что «Атарбекова и Мясникяна взяли в Тифлис и покончили с ними, а теперь убили и Ханджяна», далее восхвалял Ханджяна, как «хорошего коммуниста», имевшего много заслуг для Армении. Он же имел клеветнические выпады по адресу Вождя Партии и руководителя Заккрайкома ВКП /б/ т. Берия. (см.л. N 12, 17, 18, 26, 27, 29, 30, 31, 32 и 33).
2. Следствием установлено также, что Кюпелян Т.М. систематически имел к революционные высказывания, дискредитировал ВКП /б/, а среди прибывших недавно из Франции иммигрантов вел агитацию, что они напрасно приехали в СССР и, что их обманным путем завлекли в Советский Союз, чтоб уморить с голода. (см.л. N 23, 25, 26, 17, 18, 21).
На основании вышеизложенного:
Кюпелян Т.М., 1903 г. рожд. г. Харберт (Турция), отец был служащим, по профессии фотограф, с средним незаконченным образованием, гр. СССР, под судом и следствием не состоял, вне войсковик, разведенный, до ареста служил в АРМ. ФОТО в должности фотографа. Проживает по ул. Джапаридзе N 19
Обвиняется: в том, что после предательского акта самоубийства б/секретаря ЦК КП /б/ А. Ханджяна вел контрреволюционную агитацию, обвиняя грузин в убийстве Ханджяна и имел к-р. выпады по адресу Вождя партии.
Вел контрреволюционную работу среди иммигрантов, недавно иммигрировавших из Франции в ССРА, и дискредитировал члена КП /б/ А-т.е. в преступлении, предусмотренном ст. 67 УК ССРА.
В предъявленном обвинении Кюпелян Т.М. виновным себя признал частично, но изобличается свидетельскими показаниями.
На основании ст. 200 УПК ССРА дело следствием считать законченным и передать Прокурору по спец. делам для направления по подсудности.
Окраска:контрреволюционная агитация
Составлено «1» октября 36 г.
Нач. 2-го Отд. ЭКО УГБ
Ст. Лейтенант Государствен. Безопасности:
/Петросян/
«СОГЛАСЕН»
Нач. ЭКО УВД ССРА
Капитан государственной безопасности:
/Панян/
Справка: обвин. Кюпелян Т.М. арестован в/УШ-36 г.
И содержится под стражей во внутренней тюрьме УНКВД
В деле вещ. доказательств нет.
Нач. 2-го Отд. ЭКО УГБ
Ст. Лейтенант Государствен. Безопасности:
/Петросян/