Найти тему
Հայաստանն այսօր

Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Իրանում հունիսի 28-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները, հայտնում էIRNA գործակալությունը։

Նախագահական արտահերթ ընտրությունների ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին, իսկ դրանց փակումը նախատեսված է ժամը 18:00-ին, հայտնել է գործակալությունը։

Իրանում ընտրելու իրավունք ունի 61 452 321 ընտրող: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը, Ներքին գործերի նախկին նախագահ, պահպանողական Մուստաֆա Փուրմոհամադին, ԻԻՀ անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Մոհամեդ Մոհբերին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում