Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառումը Երևանում չեղարկել են․ ԶԼՄ

Հունիսի 25-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառումը, որին հրավիրված էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, անակնկալ կերպով չեղարկվել է, հայտնել է «Ժողովուրդ»-ը։ Թերթը չի նշել միջոցառման չեղարկման պատճառները։ Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հունիսի 25-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված Իսրայելի անկախության օրվան նվիրված միջոցառումը, որին հրավիրված էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, անակնկալ կերպով չեղարկվել է, հայտնել է «Ժողովուրդ»-ը։

Թերթը չի նշել միջոցառման չեղարկման պատճառները։

Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։

Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում