Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Պաղեստինի անկախությունը ճանաչելու Հայաստանի որոշումը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։ Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը
27 июня 202427 июн 2024
~1 мин