Найти тему

Հայաստանի անվանի արվեստագետները ու լրագրողները հիշում են արտիստ Էդվարդ Մուրադյանին

Քանդակագործ Արա Սարգսյան

Էդուարդ Մուրադի Մուրադյանը, ծնված 1907 թ.ՍՄԿԿ անդամ 1947 թվականից, Երևանի Պետական Գեղարվեստաթատերական ինստիտուտում աշխատում է 1949 թվականից մինչև օրս, որպես դերասանի վարպետության ամբիոնի ասիստենտ-լաբորանտ:Այդ ժամանակաշրջանում ընկ. Է. Մուրադյանը ավելի քան 30 տարվա իր դերասանական գործունեության հարուստ փորձն ու ստեղծագործական-կազմակերպչական կարողությունները ներդրել է ինստիտուտի դերասնական ֆակուլտետում կադրերի պատրաստման և դիպլոմային ներկայացումների բեմադրման աշխատանքներում:

Թատերական արվեստի ասպարեզում իր բազմամյա ստեղծագործական և անբասիր գործունեությամբ, համեստ ու զգայուն վերաբերմունքով դեպի աշխատանքն ու աշխատողները, ընկ. Է. Մուրադյանը վայելել և վայելում է ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի,ուսանողության և կոլեկտիվի հարգանքն ու սերը:

Ընկ. Է. Մուրադյանը ունեցել է հասարակական աշխատանքի բուռն գործունեություն Նա ղեկավարել է ինստիտուտի քաղ. խմբակը, պատի թերթը, ակտիվ կերպով մասնակցել է ՍՍՌՄ Գերագույն Սովետի Հայկ.ՍՍՌ Գերագույն սովետի, տեղական Սովետների և ժող դատարանների բոլոր ընտրություններին, որպես ընտրական հանձնաժողովի քարտուղար, ագիտ կոլեկտիվի ղեկավար, ագիտ-պունկտի վարիչ և պրոպագանդիստ:

Դիրեկցիայի պատկազմակերպության և տեղկոմի հանձնարությունները կատարել է ժամանակին և բարեխղճորեն:

-2

-3

-4

Ռեժիսոր Դավիթ Գուլազյան

Ես նախկին Բանվորական շրջիկ թատրոնի ղեկավար, դերասան Դավիթ Գուլազյանս հաստատում եմ, որ Էդուարդ Մուրադի Մուրադյանը 1927 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1930 թ. սեպտեմբերի 1-ը աշխատել է նախկին Բանվորական շրջիկ թատրոնում, որպես դերասան: Ընկ. Մուրադյանը բանվորական շրջիկ թատրոնում խաղացել է գերազանցապես պատանիների և փոքրահասակների դերեր:

-5

Գրող Դավիթ Մուրադյան

Այս լուսանկարում նա քսան կամ մի քիչ ավելի տարեկան է: Նոր - նոր Հայաստան ներգաղթած՝ կամ 27 կամ 28 թվականի լուսանկար: Խարբերդում նրան դասավանդել է իր հոր ընկեր Երուխանը: Այդ երկու ընկերներով էլ ձերբակալվել են 1915 - ի ապրիլին ու սպանվել: Փրկվածներից էր: Ամբողջ կյանքը՝ թատրոններ, հիմնականում՝ Պատանի հանդիսատեսի, որտեղ նկատելի դերեր խաղաց, և Թատերական ինստիտուտ: Խորեն Աբրահամյանը պատմում էր, որ մի անգամ, դասի ժամանակ, ֆրանսերենով կարդացել է ինչ - որ բանաստեղծություն: ,,Բան չէինք հասկանում, - ասաց, - բայց շշմած լսում էինք: Հետո հարցրինք՝ էդ ի՞նչ էր: Գաղտնիք վստահելու պես հայտնեց. - Վիկտոր Հյուգո, ,,Թուրքերն անցան այս տեղով...,, Ստալինի արձանը քաղաքի վրա էր:,,

-6

-7

-8

Վիքիպեդիա կայք

Էդվարդ Մուրադի Մուրադյան (հուլիսի 19, 1907, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ (1948)։Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրը։Էդուարդ Մուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում։ 1915 թվականի հայկական ջարդերի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի «Հայկազյան» վարժարանը։ Նրա ուսուցիչներն են եղել պոետ Տիրան Կարվարենցը, գրականագետ Փոլ Բորենին և կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը։ Հենց այդ ժամանակ էլ ընդունվեց Անդրանիկ թատերախումբ, որտեղ խաղաց Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ գլխավոր՝ Շեյլոքի դերը։1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ 1920-ական թվականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ։ 1925-1927 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի, 1928-1930 թվականներին` բանվորական շրջիկ, 1930-1948 թվականներին` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ[1][2]։ 1948 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես դերասանական ֆակուլտետի օգնական-լաբորանտ, ներկայացումների մասով ղեկավար, դերասանական ֆակուլտետի դեկան։ 1959 թվականից՝ ինստիտուտի գիտնական քարտուղար։ Որպես հասարակական գործունեություն ղեկավարում էր նաև ագիտացիոն կետը, պատի թերթի խմբկոլը, եղել է ընտրական հանձնաժողովի քրտուղար։ Տարբեր տարիներին եղել է Երևանի պիոներների և աշակերտների պալանի, երեխաների գեղարվեստական դաստիարակության թատերական գեղարվեստական ղեկավար։Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին։Մահացել է շարունակական հիվանդության պատճառով։ Թաղվել է Երևանում՝ Շահումյանի 2 -րդ գերեզմանատանը։

-9

Թատերագետ Լևոն Մութաֆյան

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանողները կհիշեն այս համեստ ու արիստոկրատ մարդուն՝ ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴԻՉԻՆ: Շատերը չգիտեին, որ դերասանական հրաշալի ճանապարհ էր անցել՝ աշխատելով Սունդուկյանի անվան, Գորկու անվան բանվորական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:
Նա իր համեստությամբ, շիտակությամբ, ազնվական կեցվածքով տարբերվում էր միջավայրից, բոլորից...
Ես հիշում եմ նրան մշտապես ռեկտոր Մարտին Չարյանի առանձնասենյակի մոտ փոքրիկ սենյակում նստած, սև թևնոցներով, մշտապես ձյունաճերմակ վերնաշապկով...
Այսօր նրա ծննդյան օրն է:
Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ ու ընկեր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, որի նկարագրի մեջ Էդուարդ Մուրադյանի ներկայությունն է:

-10

Ռեժիսոր Լևոն Քալանթար

Ես ռեսպուբլիկայի ժող. արտիստ, պրոֆեսոր Լևոն Քալանթարս հաստատում եմ, որ դերասան Էդուարդ Մուրադի Մուրադյանը 1927 թ. սեպտեմբերից մինչև 1930 թ. սեպտեմբերը աշխատել է նախկին Բանվորական շրջիկ թատրոնում, որտեղ գերազանցապես խաղացել է պատանիների և փոքրահասակների մի շարք դերեր:

-11

Լրագրող Կարեն Վարդանյան

ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հիշարժան տարեթվեր, օրեր…115 տարի առաջ՝ 1907 թ-ի հուլիսի 19-ին է ծնվել դերասան, թատերական գործիչ և մանկավարժ, Թատերական գործիչների միության անդամ(19.07.1907 – 05.09. 1979)…«Էդուարդ Մուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում՝ փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում։1915 թվականի հայկական ջարդերի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի «Հայկազյան» ճեմարանը։Նրա ուսուցիչներն են եղել պոետ ՏԻՐԱՆ ԿԱՐՎԱՐԵՆՑԸ, գրականագետ ՓՈԼ ԲՈՐԵՆԻՆ և կոմպոզիտոր ԲԱՐՍԵՂ ԿԱՆԱՉՅԱՆԸ ։Հենց այդ ժամանակ էլ ընդունվել է «Անդրանիկ» թատերախումբ և միանգամից ստանձնել Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» ներկայացման գլխավոր՝ Շեյլոքի դերը։1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։Երևանում ընդունվել է Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ»։Ընդգծեմ. ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ եղել է մեր ԱՌԱՋԻՆ ՊԵՏԹԱՏՐՈՆԻ (այսօր՝ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆԻ) առաջին սերնդի դերասաններից:Այստեղ ծառայել է 1925 – 1927 թվականներին:«1928-1930 թվականներին եղել է բանվորական շրջիկ,1930-1948 թվականներին` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան»։Մարմնավորել է հետաքրքիր կերպարներ հայ ու համաշխարհային թատերգության հսկաների՝ Շիլլերի, Գոգոլի, Գոլդոնիի, Շեքսպիրի, Մոլիերի, Դեմիրճյանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի հանրահայտ գործերի բեմականացումներում:«Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար։1948 թվականից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ։1948 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական (այսօր՝ Թատրոնի և կինոյի պետական) ինստիտուտում՝ որպես դերասանական ֆակուլտետի օգնական-լաբորանտ, ներկայացումների մասով ղեկավար, դերասանական ֆակուլտետի դեկան։1959 թվականից՝ ինստիտուտի գիտնական-քարտուղար։Տիրապետել է ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին»։Բալետի արտիստ, բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ ԶԱՐԵՀ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ եղբայրն է,Մեր անվանի կինոգետ, գրող, պրոֆեսոր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հայրը:Ճանաչենք, հիշո՛ղ լինենք…

Լրագրող Կարեն Վարդանյանը 2024 թվականի հուլիսի 19-ին

ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

19.07.1907 – 05.09.1979

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում:

Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրն է,

կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի հայրը:

1925 – 27 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), 1928 – 30-ին` բանվորական շրջիկ,

1930-48 թվականներին` Պատանի հանդիսատեսի թատրոնների դերասան:

Խաղացել է տասնյակ դերեր բազմաթիվ ներկայացումներում:

Նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր», «Վերադարձ» ֆիլմերում:

Աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար:

1948 թ-ից՝ Հայաստանի թատերական գործիչների միության անդամ:

-12

Արտիստ Պարույր Սանթրոսյան

Դերասան էդվարդ Մուրադի Մուրադյանը ծնված 1907 թ. ՍՄԿԿ անդամ 1947թ. Ա.Ի.Միկոյանի անվան Պատանի Հանդիսատեսի պետ. թատրոնում իր երկարամյա գործունեության ընթացքում /1930 թ.մինչև 1948 թ./, որպես առաջին կատեգորիայի դերասան հաջողությամբ խաղացել է բազմաթիվ գլխավոր դերեր, որոնց դերակատարման համար ընկ. Էդվարդ Մուրադյանը հանդիսատեսի, թատրոնի ղեկավարության և մամուլի կողմից արժանացել է բարձր գնահատականների:Ընկ. Էդվարդ Մուրադյանը թատրոնում տարել է հասարակական մի շարք աշխատանքներ,եղել է տեղկոմի նախագահ, պատի թերթի խմբագրական կոլեգիայի նախագահ և թաղային ագիտատոր: Հայրենական Մեծ Պատերազմի ժամանակաշրջանում մասնակցել է զին շեֆական աշխատանքներին և գոսպիտալներում ունեցել ավելի քան 150 ելույթ գեղարվեստական բրիգադաների հետ, որոնց համար պարգևատրվել է պատվոգրերով և խիզախության համար մեդալով:Ընկ. Էդվարդ Մուրադյանը թատրոնում վայելել է կոլեկտիվի հեղինակությունն ու համակրանքը:

-13

-14

Ռեժիսոր Վարդան Աճեմյան

Ես ռեսպուբլիկայի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վարդան Աճեմյանս հաստատում եմ, որ դերասան Էդուարդ Մուրադի Մուրադյանը 1927 թ. մինչև 1930 թ. աշխատել է նախկին Բանվորական շրջիկ թատրոնում: Էդուարդ Մուրադյանը այդ թատրոնում խաղացել է մի շարք պատանիների դերեր:

-15

-16

-17

Դերասան Ռազմիկ Աբրահամյան

Նկարագրել է այնպես, կարծես դու էլ ես իր հետ եղել։ (Էդվարդ Մուրադյանի հիշողությունները կարդալուց հետո նամակ թոռնիկին Արմեն Մուրադյանին)

-18
-19

Артист Эдвард Мурадян

Артист Эдвард Мурадян является ярким представителем знаменитой династии в искусстве и шоу бизнеса Армении в которую входят 61 творческих персон. Эдвард Мурадян сыграл 100 ролей в театре, а также был режиссёром спектаклей.

Его близкими друзьями и приятелями были артист Ваграм Папазян, актриса Арус Восканян, писатель Аветик Исаакян, Ваан Тотовенц. Он встречался с писателем Анри Барбюсом, Эдвард Мурадян был одним из последних, кто общался с великим артистом Ованесом Абеляном. О его артистических способностях высоко отзывался артист Микаэль Манвельян, великий поэт Егише Чаренц, гениальный артист Грачья Нерсисян, знаменитая поэтесса Шушаник Кургинян, артисты Гурген Джанибекян, Мкртич Джанян, Гурген Габриелян восхищались его интеллектом, аристократизмом. В его доме гостили звезда балета Алексей Ермолаев, артист Грачья Нерсесян и другие.

С большим почтением и уважением к нему относились режиссёр Грачья Каплонян и музыкант Дживан Гаспарян. Женой Эдуарда Мурадяна была танцовщица Айкануш Асатрян, которая также являлась представительницей знаменитой династии. Эдвард Мурадян написал книгу “Занавес дней” о своих воспоминаниях.

Он свободно говорил на французском и русском языках. Он был одним из немногих кто в совершенстве владел классическим армянским языком.

Его родителями были адвокат Мурад Мурадян и Мариам Мушян.

Армен Мурадян

Ереван 2024 год.

Գրող Սեյրանուհի Գեղամյան

Շնորհակալություն տեղեկություններով հարուստ եւ շատ հետաքրքիր նյութի համար, մանավանդ, որ այն ներկայացնում է մեր Դավիթ Մուրադյանի պատվարժան հայրիկի կյանքն ու գործունեությունը… (Կարեն Վարդանյանի հոդվածի առթիվ)

-21
-22

Կայք ՛՛КиноПоиск՛՛

-23

Կայք Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին

ԷԴՈՒԱՐԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դերասան:
Ծնվ.19 հուլիս, 1907, Արևմտյան Հայաստան, Խարբերդ քաղաքում:
Մահ. 05 սեպտեմբեր, 1979, Երևան:
1915 թ. հայկական ջարդերի հետևանքով, տեղափոխվել է Սիրիա, որտեղ ավարտել է Հալեպի «Հայկազյան»ճեմարանը:
1920-ականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ:
1925-27 թթ եղել է Երևանի Առաջին պետ թատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն),
1928-30 թթ`բանվորականշրջիկ,
1930-48 թթ` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան:
Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Հերման` Շիլլերի «Ավազակներ», Դոբչինսկի` Գոգոլի «Ռևիզոր», Սիլվիո` Գոլդոնի «Երկու աստվածների ծառա», Կլաուս` «Ձյունե թագուհի», Ֆիլոստրատ` Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ», Քլինթ, Թոմաս` Մոլիերի «Երևակայական հիվանդ», Իվան Տուրգենիչ` Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Ադոլֆ` Գուլակյանի «Չարիք», Իշխան Լևոն` Հարությունյանի «Անահիտ», Լևոն` Շիրոյանի «Արտիստը», Ուսուցիչ` Դեմիրճյանի «Քաջ Նազար», Մասիսյան` Սունդուկյանի «Խաթաբալա», Սուրեն` Շիրվանզադեի «Պատվի համար» և այլն: Բեմադրել է Շիրվանզադեի «Չար ոգի», Թոթովենցի «Երկու սուր», Քոչարյանի «Կույր երաժիշտ», Թումանյանի «Չարի վերջը» ներկայացումները:
Նկարահանվել է «Մորգանի խնամին», «Չախ-չախ թագավոր», «Վերադարձ» ֆիլմերում:
Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` որպես դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար:
1948 թ-ից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ:
Արժանացել է մի շարք պատվոգրերի, մեդալների:

Կայք ՛՛Հայազգ՛՛

-24

Կայք kinoexpert.ru

Эдвард Мурадян родился в городе Харберд (Турция). Учился в Школе-училище «Айказян» в городе Алеппо (Сирия) и Университете Марксизм-Ленинизма, факультет работника искусства (2 года, Армения, Ереван).
Артист театров Советской Армении и Сирии. Работал в Государственном художественно-театральном институте Советской Аремении.
Член союза Театральных Деятелей Аремении (с 1948 года).
Член Профсоюза Деятелей искусства Аремении.
Умер в 1979 году в Ереване.

Կայք ՛՛Զարկ ֆոնդ՛՛

-25

Сайт КиноТеатр.ру

МУРАДЯН ЭДУАРД МУРАДОВИЧ

Армянский советский актёр.Родился 19 июля 1907 года в городе Харберд (Турция).Закончил лицей "Айказян" в городе Алеппо (Сирия).Позже поступил в университет Марксизма-Ленинизма, на факультет работника искусства в Ереване.С 1925 по 1927 годы — актёр Ереванского драматического театра им. Сундукяна.В 1928-1930 годах — актёр передвижного театра Рабочих Армении.С 1930 по 1948 годы — актёр Театра Юного Зрителя им. Микояна.Работал в государственном художественном театральном институте. Был в должности: Декан актёрского факультета, ассистент — лаборант актёрского факультета, руководитель постановочной части, научный секретарь института (с 1959 года), заведующий агитационного пункта, руководитель городского кружка института, руководитель стен газеты института, секретарь избирательный комисси, руководитель агитационного коллектива. Член союза театральных деятелей Армении с 1948 года.Братья — знаменитый артист балета Зарэ Мурадян и художник — Тиран Купелян, жена — балерина Айкануш Асатрян, сын — драматург Давид Мурадян, дочь — балерина Иветта Мурадян, внук — артист театра и кино — Армен Мурадян, внучка — журналистка — Седа Мурадян.ПРИЗЫ И НАГРАДЫ За доблестный труд в Великой Отественной Войне 1941-1945 гг., побидитель социалистического соревнования 1973г., 30 лет победы Великой Отественной Войне 1941-1945 гг., ветеран труда, почётная грамота работника культуры Армянской ССР, грамота за доблестный труд за активное участие в общественной жизни театрального института, почётная грамота министерства культуры Дагестана, в связи с 40-летием Великой Октябрьской Социалистической Революции.Умер 5 сентября 1979 года в Ереване.

Կայք ''LIKE FILM''

-26

Կարպիս Լեպեջյան

Էդուարտ եւ Զարէհ Մուրատեան եղբայրները թատերական իրենց առաջին քայլերը առած են՝ Հալէպի մէջ գործող ԱՆԴՐԱՆԻԿ թատերախումբին մէջ , 1920 էն 24 թուականներոււն, նախքան Հայրենիք տեղափոխուիլը;

2024 թվական, հուլիս 19

Կայք ՛՛Կինոնավիգատոր՛՛

-27

Հիշում է հարևանուհի Գոհարը Էդվարդ Մուրադյանին

Դպրոցական մի հավաքույթի ժամանակ պիտի մի փոքրիկ բեմականացում ցուցադրեինք որում ես պիտի մի պիոների տատիկ լինեի, դէ պատկերացրեք 14/15 տ մի աղջնակ և՝ 55/60 տ իմ կարծիքով ՝ պառավ և հրաաաաշք, Էդվարդ ձյաձյան մի էնպիսի գրիմ արեց ինձ, որ բեմ դուրս գալուն պես ամբողջ դահլիճը թնդաց ծիծաղից և երբ տեսա իմ սիրելի մաթեմի դասատուին, որը ծիծաղում ու միաժամանակ թաց աչքերն էր սրբում, ուժս եկավ տեղն ու դերը հոյակապ տարա և գիտես??? հիմա՛ ժպտում եմ ու ուզում եմ նորից այդ ժամանակը գա, և...... այդպես գրիմով ուրախ ուրախ գնացի տուն:

Կայք ''Kinospace''

-28
-29
-30