Ծնվել է /20.11.1913, Խարբերդ, մահացել է 18.12.1979, Երևան/ հայ խորհրդային բալետի դերասան և բալետմեյստեր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ /1961/, ԽՄԿԿ անդամ 1941-ից։
Արևմտահայության օրհասի տարիներին ապաստան է գտնում Սիրիայում, որտեղից 1925-ին գործուղվում է Մոսկվա, որտեղ ավարտում է Մեծ Թատրոնին կից պարարվեստի ուսումնարանը։ 1935-38-ին եղել է Մեծ Թատրոնի, 1937-57-ին` Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատար։ Նույն թատրոնի գլխավոր բալետմեյստերը 1965-61 թվ. Լավագույն դերապարերից են` Ավետ, Կարեն /Ա.Խաչատրյանի ՙԵրջանկություն՚, ՙԳայանե՚ /Գուսան/ Սպենդիարյանի ՙԽանդութ՚ /Լի-Շան-Ֆու/ Գլիերի ՙԿարմիր կակաչ՚ /Նուրալի/ Ասաֆևի ՙԲախչիսարայի շատրվանը՚ բալետներում/։ Հիսունական թվականներին Երևանի օպերային թատրոնում, բեմադրել է Մինկուսի ՙԴոն Կիխոտ՚, Սպենդիարյանի ՙԽանդութ՚, /Ա.Վարկավիցկու հետ/, է.Հովհաննիսյանի ՙՄարմար՚ /Ի.Արբատովի հետ/, Է.Խաղաղագործյանի ՙՍոնա՚ /Ա.Ղարիբյանի հետ/ բալետները, պարեր ազգային և դասական օպերաներում։ /ՙԴավիթ Բեկ՚, ՙԵվգենի Օնեգին՚, ՙԿարմեն՚ և այլն/։
1938-42-ին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչ, 1944-ից դասավանդել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ղեկավարել պարարվեստի ամբիոնը։ Պարգևատրվել է ՙՊատվո նշան՚ երկու շքանշաններով: Իր ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ զգալիորեն նպաստել է հայկական պրոֆեսիոնալ պարարվեստի զարգացմանը։