Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում բերման է ենթարկել 98 քաղաքացու, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Քաղաքացիներին ձերբակալել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելը, որի համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով)։ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցի ընթացքում ոստիկանները կիրառել էինլուսաձայնային նռնակներ։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 55 անձ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում