Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների (բախումների-խմբ․) հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիներից 85-ը հունիսի 13-ի՝ ժամը 9։30-ի դրությամբ դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ տվյալներով՝ բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։ «Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։ Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- հավելել են ԱՆ-ից։ Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով կան
Բաղրամյան պողոտայում բախումներից տուժած 85 քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
13 июня 202413 июн 2024
2 мин