Ոչ իրավաչափ ու հակաօրինական ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված գործիքակազմով, ասված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության հայտարարություններում՝ ուղղված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը քաղաքացիներին հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի։ Հունիսի 11-ին Ազգային ժողովի խորհուրդը մերժել էրկառավարության ու Փաշինյանի հրաժարականի պահանջով հունիսի 11-ին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության միջնորդությունը։ Նիստն օրենքի ուժով կայանալու է հունիսի 17-ին։ «ԱԱԾ-ն իր գործառույթի շրջանակներում հորդորում է շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»,- նշել են ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Ոստիկան
Ոչ իրավաչափ, հակաօրինական վարքագիծը չեզոքացվելու է․ ԱԱԾ-ն և ՆԳՆ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
12 июня 202412 июн 2024
2 мин